Այսօր Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, մասնագիտություն ընտրելիս երիտասարդները կանգնած են ընտրության առաջ՝ ստանալ ակադեմիական կրթությո՞ւն , թե՞ անցնել մասնավոր դասընթացներ։
Բուհական կրթությունը շարունակում է մնալ ավանդական և հանրաճանաչ ուղի բարձր որակի կրթություն ստանալու համար, որը ուսանողներին տալիս է ամուր տեսական հիմք և զարգացնում քննադատական մտածողություն, հաղորդակցման և հետազոտական հմտություններ։ Ըստ համաշխարհային փորձի, բուհական կրթությունը ոչ միայն ապահովում է գիտելիքների համակարգված փոխանցում, այլև ձևավորում է մասնագիտական մտածողություն և ինքնուրույն աշխատելու կարողություն։
Red Invest group-ի աշխատակից, ԲՊՀ դասախոս Կոստանտին Ամիրաքյանը դասավնդում է և' բուհում և' մասնավոր ակադեմիաներում: Ըստ Ամիրաքյանի բուհական կրթության ծրագրի մեջ մեծ բաց կա մասնավորապես գործնական առաջադրանքների շրջանում: Այն մասնագետները, որոնք ավարտել են միայն բուհ չեն կարողանում բավարարել գործատուների պահանջները, քանի որ չեն տիրապետում գործնական հմտությունների. բուհում սովորել են միայն տեսական գիտելիքներ: Այժմ միտումները այլ են գործատուները ուշադրություն են դարձնում ոչ թե դիպլոմին այլ մասնագետի գործնական գիտելիքներին: Կոնստանտին Ամիրաքյանը նաև նշեց, որ թեև մասնավոր դասընթացները տալիս են գործնական գիտելիքներ և գումար աշխատելու հնարավորություն, սակայն դրանք ֆունդամենտալ գիտելիքներ չեն: Ամենաճիշտ տարբերակը համտեղել բուհի տեսական և հիմնարար գիտելիքները մասնավոր դասընթացների գործնական գիտելիքների հետ:
BOYZ
She has been nominated for an Academy Award, two Grammy Awards, and the Mercury Prize
Բուհական կրթությունը նաև ապահովում է գիտության, կրթության և աշխատանքի միջև կայուն կապ։ Բուհերը դառնում են նորարարական մտածողության և հետազոտական գործունեության կենտրոններ։ Համաձայն ՅՈւՆԵՍԿՕ-ի զեկույցի՝ բարձրագույն կրթությունը հանդիսանում է սոցիալական և տնտեսական զարգացման առանցքային գործոն, որը նպաստում է մարդկային կապիտալի աճին և նոր գիտելիքի ստեղծմանը։
2024 թվականի հաշվետվության՝ բուհական կրթության ոլորտում նկատվում է ուսումնական ծրագրերի արդիականացում և նոր տեխնոլոգիաների ներմուծում։ Շատ բուհեր անցում են կատարում հիբրիդ ուսուցման մոդելի, որը համատեղում է առկա և առցանց դասընթացները՝ ուսանողներին առաջարկելով ավելի ճկուն և անհատականացված կրթական փորձ։ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աշխատակից Կատյա Կաշինան կարծում է, որ ակադեմիական կրթությունը ուսանողին տալիս է բազմաշերտ համակարգված գիտելիքներ, ինչպես նաև սերմանում է մարդկային և ազգային արժեքներ։
BOYZ
She has been nominated for an Academy Award, two Grammy Awards, and the Mercury Prize
Մասնավոր դասընթացներ
Մասնավոր դասընթացներն այսօր լայն տարածում են գտնում այն ոլորտներում, որտեղ անհրաժեշտ է արագ և կոնկրետ հմտություններ ձեռք բերել։
Այս դասընթացները առաջարկում են կարճատև, բայց չափազանց արդյունավետ ուսուցում ծրագրավորման, մարքեթինգի, լուսանկարչության, մուլտիմեդիայի, դիզայնի և այլ ոլորտներում։ Օնլայն հարթակները՝ Coursera, Ardy Academy, LinkedIn Learning-ը, առաջարկում են դասընթացներ, որոնք հնարավորություն են տալիս ճկուն ընտրություն կատարել ուսուցման տեմպի, խորացման մակարդակի և այլնի մեջ:
Նարեկ Սամվելյանը դասավանդել է թե՛ ակադեմիական միջավայրում, թե՛ մասնավոր դասընթացներում, և կարծում է, որ մասնավոր դասընթացները ունեն մի քանի հստակ առավելություն, որոնք չունի ակադեմիական կրթությունը։
«Մասնավոր դասընթացների սեփականատերը հետաքրքրված է ուսանողին պահելու և լավ արդյունքներ ապահովելու մեջ, այդ պատճառով ապահովվում են հարմար պայմաններ։ Երիտասարդները հաճախ ընտրում են մասնավոր դասընթացներ, նույնիսկ երբ ունեն բուհական կրթություն, որովհետև ցանկանում են ստանալ արդիական գիտելիք, պրակտիկ փորձ ունեցող դասախոսների ուսուցում, այնպիսի առարկաներ, որոնք սովորաբար չեն դասավանդվում բուհերում, արագ արդյունքներ և աշխատաշուկայում կիրառելի հմտություններ»։
Նարեկ Սամվելյան
GrandArt ստուդիայի ուսուցիչ, Գեղարվեստի ակադեմիայի նախկին դասախոս
Հասմիկ Դադյանը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի 4-րդ կուրսի ուսանող է և միաճամանակ հաճախում է նաև մասնավոր դասընթացների Ardy Academia-ում: Հասմիկը համատեղում է երկու տարբեր մասնագիտությունների ուսուցումը երկու տարբեր կրթական միջավայրերում: Ըստ Հասմիկի մասնավոր դասընթացները ունեն մեծ առավելություններ, որը չունի բուհը:Դրանք ժամանակակից տեխնոլոգիաները և սարքավորումները, հարմարավետ և տրամադրող միջավայրը, ինչպես նաև գիտակ մասնագետների առկայությունը, որոնք կիսվում են իրենց փորձով և գործնական գիտելիքներով:
վոյս
Ardy Academy-ի պայմանները
Այսօր ընտրությունը տրվում է երիտասարդներին, սակայն կարևոր է հասկանալ, ինչ նպատակներով և ինչ ակնկալիքներով են դիմում որևէ կրթական միջավայր ուսում ստանալու: