Գինեսի ռեկորդակիրը․ Աշոտ Եղյան
Աշոտ Եղյանը սահմանել է Գինեսի վեց համաշխարհային ռեկորդներ, որոնցից պաշտոնապես հաստատվել են երեքը, իսկ մյուս երեք ռեկորդները գտնվում են հաստատման փուլում։
Անցած տարի Լեհաստանում Աշոտ Եղյանի սահմանած Գինեսի երկու համաշխարհային ռեկորդների հավաստագրերը պաշտոնապես հանձնել է Լեհաստանի Կարտուզի քաղաքապետ Մեցիսլավ Գրեժեժ
Գոլունսկին։
Աշոտ Եղյանը նախ 30կգ ծանրաձողով մեկ րոպեում երկու ձեռքի ճկույթներով կատարել է ձգում վեր վարժությունը՝
ընդհանուր 1300կգ քաշով , այնուհետև 70կգ ծանրաձողով երկու միջնամատով կատարել է ձգում վեր վարժությունը ՝ ընդհանուր 2816կգ քաշով։
Աշոտի Գինեսի համաշխարհային պաշտոնապես հաստատված երրորդ ռեկորդի հանձնումը եղել է Հայաստանում։ Նա ռեկորդը սահմանել է «Հայ-Էմ» հիմնադրամի Դյուցազնատանը 2025 թվականի հուլիսի 24-ին։ Աշոտը կատարել է հակադարձ պլանկ որովայնային վարժությունը 2րոպե 39 վայրկյանում, իր մեջքին կրելով 36,7 կգ ծանրություն։ Ի տարբերություն մյուս երկու ռեկորդների,
Գինեսը այս ռեկորդը պաշտոնապես հաստատեց նշված ժամկետից բավական շուտ՝ մեկ ամսում,
սակայն Լեհաստանում 2024թ.-ին կատարված ռեկորդները հաստատվեցին 2025 թվականին։
Աշոտ Եղյանը ծնվել է Սիսիանում, 1992 թվականին։ Արդեն երկու տարի է բնակվում է Երևանում։
Մարզումները անցկացվում են շաբաթական երեք անգամ Թալինի «Հայ-Էմ» հիմնադրամի
Դյուցազնատանը։ Բացի Գինեսի ռեկորդներ սահմանելուց զբաղվում է քանդակագործությամբ։