«Սահակ Սահակյան. Նկարիչ-քանդակագործի ստեղծագործական ժառանգությունը մեկ տանիքի տակ»

Ռիտա Ռաթևոսյան
Տեքստ
Կարինե Պողոսյան
Լուսանկար

Նկարիչ-քանդակագործ Սահակ Սահակյանի թանգարանը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9 փողոցի10-րդ շենքում։ Արմատներով Մուշից, ծնունդով Ստեփանավանից նկարիչ-քանդակագործն իր աշխատանքներում ներկայացնում է տարբեր մշակույթներ։ Առաջին թանգարանը գտնվում է իր ծննդավայրում, որտեղ ներկայացված է ավելի քան 170 աշխատանք։

Նկարչի ընտանիքը
Որպես աշխատանքային նյութ՝ հիմնականում օգտագործել է կավը, փայտը, կտորը, քարը և այլ միջոցներ։

Որպեսզի դեն չնետի մահճակալի գլուխները, Սահակ Սահակյանը դրանք օգտագործել է քանդակագործության համար։
Մեծապատիվ մուրացկանները
Անբան Հուռին
Քաջ Նազարը
Կավե գլուխ, թե կավից․շատ չեն տարբերի իրարից
Գիքորը
Խելագար Սաքոն
Բամբասող տատիկները
Աղքատ կինը
7 տարեկանում ավտովթարից մահացել է Սահակ Սահակյանի թոռնիկը՝ Վարդանը։ Թոռնիկի կյանքը պապը ներկայացրել է քանդակելով և հեքիաթ գրելով՝ նրա մասին։

Սահակ Սահակյանը ստացել է «Պատվավոր քաղաքացի» կոչումը՝ Չեխոսլովակիայում չեխ գրող Հաշեկ Յարոսլավի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» գրքի հերոսներին քանդակելու շնորհիվ։