Գյուղական համայնքների դպրոցներում կրթության հետ կապված խնդիրները տարբեր են։ Որոշ դպրոցներում առաջնային է մասնագետների պակասը, մյուսներում շենքային վատ պայմանները, ինտերնետը կամ տրանսպորտը։ Կան նաև դպրոցներ, որտեղ խնդիրների մեծ մասը լուծվել է, սակայն երեխաների համար դեռևս սահմանափակ են խմբակների, արտադասարանական կրթության և մասնագիտական զարգացման հնարավորությունները։