«Հին ավանդույթների հետքերով․ Մեղրին այսօր»
Մեղրին այն քաղաքն է, որը պահպանել է հինը և նորը։ Փոքր թաղը Մեղրու ամենահին թաղամասն է, որտեղ պահպանվել է Մեղրու ավանդական տների կոլորիտը։ Փոքր թաղեցիներին Մեղրիում միշտ առանձնացնում են։ Ասում են՝ նրանք նույնիսկ բնավորությամբ են ուրիշ։
Այստեղ բնությունն ու մարդկանց կենսակերպը երկար ժամանակ եղել են սերտորեն կապված։ Այգեգործությունը, բակային կյանքը, ընտանեկան հավաքներն ու հյուրասիրության մշակույթը դարձել են Մեղրու առօրյայի կարևոր մասը։ Թեև ժամանակը փոխել է մարդկանց կյանքը, շատ սովորույթներ շարունակել են պահպանվել՝ հարմարվելով նոր պայմաններին։
Մեղրիի բնիկ բնակիչ Պապը Օհանյանը պատմում է փոքր թաղի ավանդույթի մասին , որը փաստում է փոքր թաղի բնակիչների միասնական լինելը։ Ըստ նրա դա էլ է համարվում ավանդույթ, քանի որ դա նա տեսել է փոքր տարիքից ու մինչ օրս էլ այս ավանդույթը կա և պահպանվել է։
Պապ Օհանհան
Մեղրիի բնակիչ
Մեղրու ավանդույթներից մինչ օրս պահպանվել են տարբեր տարրեր՝ հին դռներ, աղացքարեր մշակութային այլ արժեքներ։
Մեղրու բնապատկերը
Բնանկարի հեղինակ՝ Պապ Օհանյան
Հետաքրքիր ավանդույթներից մեկն է Մեղրիում դուռ ծեծելու սովորույթը։ Նախկինում տան դռների վրա ամրացված էին լինում երկու տարբեր երկաթե թակիչներ մեկը օղակի, իսկ մյուսը՝ երկարաձիգ երկաթե կտորի տեսքով։ Օղակաձև թակիչը նախատեսված էր կանանց համար, իսկ երկարաձիգը՝ տղամարդկանց։


Հին ժամանակներում կանայք օտար տղամարդկանց ներկայությամբ գլխշոր էին կրում, և այս տարբերակված թակիչները օգնում էին տան տիրուհուն հասկանալ, թե ով է կանգնած դռան առաջ։ Եթե դուռը մեղմ ձայնով էին թակում, նշանակում էր՝ այցելուն կին է, իսկ եթե թակոցի ձայնը բարձր ու հնչեղ էր, ենթադրվում էր, որ այցելուն տղամարդ է։ Այդ դեպքում տան տիրուհին գլխաշորը կապած էր դուրս գալիս հյուրին դիմավորելու։
Մեղրիում պահպանվել են նաև այնպիսի ավանդույթներ, որոնք շատերի համար կարող են զարմանալի թվալ։ Դրանցից մեկն ընդմիջման մշակույթն է, որը մեղրեցիների առօրյայում առանձնահատուկ նշանակություն ունի։ Նրանք գրեթե երբեք չեն անտեսում կամ բաց թողնում ընդմիջումը, և սա պարզապես հանգստի պահ չէ։
Մեսրոպ Հարությունյան
Լրագրող, մեղրեցի
Ընդմիջումը հաճախ վերածվում է յուրատեսակ հավաքույթի կամ փոքրիկ տոնախմբության, հատկապես երբ մի քանի մեղրեցի տղամարդիկ հավաքվում են մեկ վայրում։ Այդպիսի հանդիպումները ոչ միայն հանգստի, այլև շփման, զրույցների և համայնքային կապերի ամրապնդման առիթ են դառնում։
Այս սովորույթը պահպանվել է մինչև այսօր և շարունակում է մնալ Մեղրու առօրյա կյանքի ու տեղական մշակույթի հետքարքիր առանձնահատկություններից մեկը։
Այսօրվա երիտասարդները Մեղրու ավանդական կենցաղն ու ավանդույթները հաճախ ընկալում են ավելի լայն իմաստով։ Նրանց համար ավանդույթը միայն անցյալից փոփոխված ծեսերն ու սովորույթները չեն, այլ նաև այն ամենը, ինչ կազմում է իրենց առօրյա կյանքի ու համայնքային փորձառության մաս։


Օրինակ՝ նրանք ավանդույթ են համարում նռան բերքահավաքը, քանի որ այդ օրերին ընտանիքի անդամներն ու համայնքի մարդիկ համախմբվում են։ Սա ոչ միայն աշխատանք է, այլև համագործակցության, շփման և սերնդեսերունդ փոխանցվող կենսակերպի արտահայտություն։
Մեղրեցի Շահանե Խաչիկյանի համար ավանդույթ է նույնիսկ այն, որ իր երեխան կարող է բոբիկ վազվզել դրսում, ինչպես ինքն էր անում մանկության տարիներին։ Նրա պատկերացմամբ ավանդույթը ապրելակերպ է։ Մեղրեցու և վանաձորցու առօրյան, սովորություններն ու միջավայրն իրարից տարբերվում են, և հենց այդ տարբերություններն են ձևավորում յուրաքանչյուր համայնքի յուրահատուկ ավանդույթներն ու ինքնությունը։
Շահանե Խաչիկյան
Խաչաց տուն հյուրատան հիմնադիր