Խըդըր
Սիսիանում Տեառընդառաջին կա մի հետաքրքիր ավանդույթ ևս, որը կոչվում է Խըդըր։
Խըդըրը սիսիանցիները համարում են երեխաների տոն, քանի որ երեխաները Տեառնընդառաջին, երեկոյան ժամերին իրենց տոպրակներն են նետում հարևանների և նույնիսկ անծանոթների տան դռնից ներս և թաքնվում, ըստ ավանդույթի տան տերերը պետք է տոպրակի մեջ լցնեն կոնֆետներ և աղանձ, այնուհետև դռան հակառակ կողմում դնեն և ներս գնան։ Հետո երեխաները հայտնվում և ամենքն իր տոպրակն է վերցնում։
Շատերն ասում են, որ սա Թուրքական ավանդույթ է, սակայն ըստ ազգագրագետ Երվանդ Լալայանի սա քրդերի տոնն է եղել, նաև եզդիների։ Քանի որ հայերի հետ ապրել են քրդեր, հայերը ևս սկսել են տոնել Խըդըրը ու տոնը տարածվել է Սիսիանում և Նախիջևանում։ Այսօր այն միայն Սիսիանում են տոնում։