Ի՞նչ են անում բժիշկները ինստագրամում, ինչպե՞ս վստահել ինստագրամի բժիշկներին, ինչպե՞ս է ինստագրամը նպաստում սննդային վարքի խանգարմանը։ Այս և այլ հարցերի պատասխանները պարզել ենք զրուցելով սննդաբան Տատա Բարեղամյանի հետ։ Նա 5 տարի խորությամբ ուսումնասիրել է սննդաբանությունը Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանում։ Այնուհետև՝որպես սննդային վարքի խանգարումների գծով մասնագետ-խորհրդատու-սննդաբան, սովորել է Մոսկվայի հոգեվերլուծության համալսարանում։
Ընկերներս անըհնդատ համոզում էին, որ ինստագրամում մասնագիտական էջ բացեմ, որովհետև
Ռուսաստանում արդեն շատ մեծ հաճախորդների բանակ ունեի, որոնց հետ աշխատում էի առցանց՝ Երևան տեղափոխվելուց հետո ։ Անկեղծ ասած, ես չէի մտածում, որ Հայաստանում շատերին կհետաքրքրի այս թեմա, բայց, փաստորեն, սխալվում էի։ Ու մի օր բացեցի իմ մասնագիտական էջը, որտեղ փոքր քայլերով առաջ գնացի, որովհետև ինձ համար շատ դժվար էր տեսանյութերում հայտնվելը, տեսախցիկի առջև խոսելը, reel-եր նկարելը։ Բայց հիմա ամեն ինչ հաղթահարել եմ։
Երբ բացում էի ինստագրմայան էջը, բնականաբար, սկզբում չես մտածում գումարի մասին։ Մտածում ես, որ քո էջը մարդկանց հետաքրքրի, քո էջով օգնես իրենց։ Բայց եթե ուզում ես, որ հետագայում քո բլոգը եկամուտ բերի քեզ, պետք է հասկանաս, որ դրա համար պետք է ծախսես շատ ժամանակ, նյարդեր, գումար, պետք է ներդնես ցանկություն, եռանդ, ամեն ինչ, որպեսզի մի օր քո բլոգը քեզ եկամուտ բերի։
Թեմաները ընտրվում են ամսվա կտրվածքով իմ թիմի հետ միասին։ Մենք միասին քննարկում ենք անցած ամսվա reel-երի, գովազդների, տեսանյութերի արդյունքները և արդեն ըստ դրանց կազմում ենք մյուս
ամսվա պլանը։
Իրականում ինստագրամը լավ միջոց է, որպեսզի հետևես տարբեր մասնագետների և կարողանաս ընտրություն կատարել։ Ես միայն վստահում եմ այն մարդկանց, որոնք ունեն բժշկական կրթություն։ Սպառողը ինքն է ընտրում ում վստահի, ում ոչ։ Պետք չէ վազել ցանկացածի մոտ։ Բժիշկը պետք է կարողանա ապացուցի իր ստացած կրթությունը։ Հիմա ինստագրամում կան շատ բժիշկներ, որոնց, իրոք շնորհակալ եմ քանի որ իրենք մտածում են հասարակության մասին, ներկայացնում են որակյալ բովանդակություն և ամեն գնով փորձում են օգնել հասարակությանը։
Մեր սննդային մշակույթը փոխվել է և՛ դեպի լավը, և՛ դեպի վատը։ Ինչու՞ դեպի լավը, որովհետև հիմա, օրինակ ռեստորաններում, սրճարաններում ունենք մեծ ընտրություն։ Մեր խոհարարները անընդհատ կրթվում են, գիտեն, թե, որ մթերքի հետ ինչ կարելի է օգտագործել։ Բայց նաև կա սրա հակառակ կողմը։ Շատերն աշխատանքի բերումով դրսում են սնվում ու հաճախ առագ սննդի կետերում, բայց դա հարցի միայն մի կողմն է ։ Հաճախ ռեստորաններում համեղ ուտելիք մատուցելով, քեզ մատուցում են արդեն քո օրվա կալորիաներից շատ ավելի շատ կալորիա ունեցող ուտելիք։ Ու երբեմն մարդիկ դա չեն հասկանում։ Իրականում մտածում են, եթե առավոտյան ուտում են ձվածեղ ապա առողջ են սնվում, բայց դա այդպես չէ,
որովհետև ռեստորաններում, սրճարաններում առաջարկվող նախաճաշերը ունեն բավականին բարձր կալորիականույթուն։
Անկեղծ ասած, վերջերս շատ եմ զարմանում, որ տեսնում եմ մարդիկ այլևս չեն հավատում միֆերին։ Առաջ մտածում էին, որ չուտեմ՝ նիհարեմ , իսկ հիմա գիտեն, որ կարելի է անգամ քաղցր ուտելով նիհարել։ Էստեղ արդեն կարևոր է ստեղծել կալորիաների դեֆիցիտ և չզրկել մեզ ուտել էն՝ ինչը սիրում ենք և ուզում ենք։ Կարևորը՝ սնվենք առողջ և բալանսավորված։ Թեթև խաղտումները, նույնիսկ, երբեմն պետքնեն։ Հիմա լավ է, շատ են մարդիկ կարդում, բավականին տեղեկացված են առողջ սնունդի, սննդային վարքի
խանգարումների մասին։
Երբեմն սովապահությունը ունի նաև դրական ազդեցություն օրգանիզմի համար, բայց ամեն ինչ ունի չափ։
Հիմա շատերը սովապահությամբ զբաղվում են ամեն օր, բայց դա սխալ է, քանի որ օրերից մի օր դրա վատ հետևանքները նրանք զգալու են։ Հատկապես կանայք հաճախ նկատում են եղունգների, վարսերի, մաշկի վատթարացում, հաճախակի ուշագնացություններ։ Եվ ամեանավատն այն է, որ մարդիկ կորցնում են մկանային զանգված։
Սննդի հետ պետք է ունենալ առողջ հարաբերություններ։ Բնականաբար, եթե դու անընդհատ կերել ես արագ սնունդ, օգտագործել ես մեծ քանակով շաքար, գազավորված ըմպելիքներ, ապա շատ դժվար կլինի այդ ամեն ինչից միանգամից անցնել առողջ սնվելուն։ Պետք է աստիճանաբար դա անել։ Սկզբում պետք է հասկանալ, թե ո՞րն է ձեր թույլ կողմը՝ քաղցրը, թե՞ օրինակ արագ սնունդը։ Հետո պետք է աստիճանաբար քչացնել դրա օգտագործումը։ Միանգամից չես կարող և չպետք է դա անես։ Շատերը միանգամից իրենց սննդակարգից հանում եմ քաղցրը, բայց ամբողջ օրը մտածում են դրա մասին՝ օրգանիզմին սթրեսի ենթարկելով։ Սա էլ արդեն բերում է սննդային վարքի խանգարման՝ չհաշված, որ մարդիկ սկսում են իրենց համեմատել ինստագրամյան էջերի լուսանկարներին։ Բոլորը նիհար են, առողջ են սնվում, ունեն իդեալական կառուցվածք։ Բայց հավաստիացնում եմ, որ դա ամենևին էլ այդպես չէ։ Պետք չէ հավատալ ինստագրամին և խաղալ սեփական առողջության հետ։ Հաճախ էլ սննդային վարքի խանգարումը ձևավորվում է ընտանիքի պատճառով, որովհետև ընտանիքը ունենում է սխալ պատկերացումներ առողջ սնունդի մասին։ Իրականում խնդիրը շատ ավելի խորքային է։