10-ամյա Աննան արդեն մեկ տարի ամեն առավոտ ուրախությամբ հաճախում է Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի թիվ 3 ավագ դպրոց: Թույլ ինտելեկտի զարգացման
խնդիր ունեցող աղջիկը այլևս չի անցնում առօրյա դժվարությունների միջով, ժամանակ չի ծախսում ճանապարհի վրա:
Նրա խոսքով` ուսուցիչների և դասընկերների կողմից աջակցությունն օգնել է իրեն ինտեգրվել։
«Այստեղ ինձ չեն առանձնացնում, սիրում և ընդունում են այնպես, ինչպես կամ»,- նշում է Աննան։ Հոգեբանի հետ աշխատանքը տալիս է դրական արդյունք, ինչը ավելի բարենպաստ է դարձնում ներառական կրթությունը։
2014 թվականից Հայաստանը սկսել է զարգացնել ներառական կրթության համակարգը։ Շուրջ 10 տարի դպրոցների ուսուցիչներն անցնում են հատուկ
մասնագիտական վերապատրաստումներ, որպեսզի կարողանան երեխաներին ներառել մեթոդների և տեխնիկաների մեջ։
Հայաստանում ներառական կրթության համակարգի ներդրումը նախատեսված է շարունակաբար բարելավելու և ընդլայնելու բոլորմարզերում՝ ապահովելով որակյալ կրթություն։ ՀՀ մարզերում ներառական կրթության զարգացումը կարևորագույն նպատակ է, որը պահանջում է թե’ պետական, թե’ հասարակական աջակցություն։ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքիթիվ 3 ավագ դպրոցում սովորում են հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ։Տնօրեն Տաթև Ասատրյանը նշում է, որ ուսուցիչների և հոգեբանի համատեղ աշխատանքը, ինչպես նաևծնողների ներգրավվածությունը, նպաստում է ներառական միջավայրի կայացմանը։
«Դեռ 3 տարի առաջ էր, երբ մեր դպրոց սկսեցին հաճախել հատուկ կարիք ունեցող երեխաներ։ՏՄԱԿ-ի հետ համատեղ աշխատելով՝ սովորեցինք ինչպես ճիշտ աշխատել երեխաների հետ և նրանց ներգրավել միջավայր։ Այդ հարցում ահռելի աշխատանք է տանում դպրոցի հոգեբանը։Մշտական կապի մեջ ենք ծնողնորի հետ, ծնող-ուսուցիչ-հոգեբան կապը մշտական պահում ենք,ծնողներն էլ կարճ ժամանակում մտերմանում են մեզ հետ, ինչի շնորհիվ էլ մեր աշխատանքն ավելի արդյունավետ է դառնում»։
Դպրոցում ներառական խնդիր ունեցող երեխաների թիվը կազմում է 10%-ը , հոգեբան Մարիամ Հակոբյանը ասաց, որ մինչև նրանց հետ աշխատելը ծանոթանում է նրանց նախասիրություններին։ «Կարևոր է դասարան մտնելուց առաջ հասկանալ,թե ինչ նախասիրություն ունի երեխան, որպեսզի չձանձրացնես նրան։ Երեխաների և նրանց գործունեության հետ համատեղ
կազմակերպում ենք խաղեր, զբոսանքներ։ Նկատելով մյուս երեխաների հետ փոխհարաբերությունները միշտ պարգևատրում ենք նրանց։ Աշխատում ենք հիմնականում խոսել հանգիստ և բարյացակամ հնչերանգով, քանի որ խոսքի բարձր ձայնը և տոնը այս երեխաների գործունեության համարարգելակող նշանակություն ունի»,- նշեց Մարիամը։
Նա տեղեկացրեց, որ Հայաստանի շատ մարզերում ներառական կրթության մի շարք հիմնախնդիրներ կան՝ կրթական ռեսուրսների սահմանափակում, մասնագետների և
ինֆրաստրուկտուրայի պակաս, և գլխավորներից մեկը` որոշ համայնքներում դեռկան կարծրատիպեր երեխաների կարիքների վերաբերյալ: