Հարցազրույց
Ամեն առաջնությունից առաջ ինձ միայն տրամադրում եմ չեմպիոնի տիտղոսը նվաճելուն. Սուրեն Աղաջանյան

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ
սպորտի պետական ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանող, ՊԲ-ի
(պաշտպանության բանակ) սպորտային վաշտի ծառայող 21-ամյա Սուրեն
Աղաջանյանի պատմությունը իրական ոգեշնչման աղբյուր է շատերի համար։

Ունեմ կյանքի կարգախոս, որով միշտ առաջնորդվում եմ. Կա ցանկություն՝ չկա
պատճառաբանություն։ Ինչո՞ւ հենց դա, որովհետեւ 2023թ. աշխարհի
առաջնությունից 3 ամիս առաջ ծնկի ծանր վիրահատությում ունեցա։
Սովորաբար՝ 3 ամիս հետո նոր սկսում ենք նորմալ մարզումները, սակայն այդ
ժամանակ ես աշխարհի չեմպիոն դարձա։
Հունահռոմեական ըմբշամարտով զբաղվում եմ դեռ մանկուց` 9-10 տարեկան
հասակից։ Ամենամոտ ընկերոջս խորհրդով եմ ընտրել այդ սպորտաձեւը։ Որոշ
ժամանակ հետո դուրս եմ եկել մարզումներից, սակայն ամիսներ անց պապիկս
միջամտեց, որ կրկին շարունակեմ, բայց արդեն այլ մարզչի մոտ։ Այդ ժամանակ
սկսեցի ավելի լուրջ վերաբերվել ըմբշամարտին։Այս տարիների ընթացքում կատարած աշխատանքս իհարկե ապարդյուն չէր,
հասել եմ բազմաթիվ նվաճումների՝ Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, նաեւ
բազում միջազգային մրցաշարերի հաղթող եմ դարձել։ Հաջողություններիս մեջ
կարեւոր դեր են ունեցել մարզիչներս, ընտանիքս եւ ինձ հետ մարզվող
ընկերներս։
Ամեն միավորն ու աննշան սխալը կարող են որոշիչ լինել: Հենց այդ ամենը
մտածելն էլ լարվածություն է ստեղծում։ Ես միշտ ուսումնասիրում եմ
հակառակորդներիս ոճը, որպեսզի սխալներ թույլ չտամ։
Մարզումներին միջինում 4-5 ժամ եմ տրամադրում, եթե առաջնությանը քիչ
ժամանակ է մնում` կարող է նաեւ 1 ժամ տեւել։
Բացի սպորտից, ազատ ժամանակս նախընտրում եմ ավելի շատ ընկերներիս եւ
ծնողներիս հետ անցկացնել։ Նաեւ սիրում եմ ճանապարհորդել։Մրցաշարերի մեջ ինձ համար առավել առաջնային են Հայաստանի, Եվրոպայի եւ
Աշխարհի առաջնությունները, եւ իհարկե, ամենագլխավորը, Օլիմպիական
խաղերը։
Մարզիչս ինձ միշտ օգնում է գերազանցել ինքս ինձ եւ հասնել իմ
նպատակներին։
Իմ կարիերայի ընթացքում բազմաթիվ հաղթանակներ եմ գրանցել, ճիշտ է
բոլորը չեմ կարող հիշել, բայց մոտավորապես 300-ն են։
Լարված պահերը սպորտում անխուսափելի են, հաճախ են լինում, թե՛ մինչեւ
մրցաշարը, եւ թե՛ մրցման օրը, սակայն փորձում եմ մաքսիմալ հանգիստ լինել,
իսկ լուրջ հաղթանակներից հետո չեմ կարող նկարագրել այն
ոգեւորվածությունը, որը զգում եմ այդ պահերին։ Ամեն առաջնությունից առաջ
ինձ տրամադրում եմ միայն չեմպիոնի տիտղոսը նվաճելուն։
Ռիմա Ազարյան
լրագրող