Ավտոտնակից մինչև թանգարան
Ռիտա Ռաթևոսյան
Տեքստ
Կարինե Պողոսյան
Լուսանկար

Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ շենքերի տակ թաքնված, կա մի անկյուն, որտեղ ամեն օր, միախառնելով տարբեր բույրեր, պարֆյումեր Գևորգ Սիմոնյանը ստանում է իր հեղինակային օծանելիքները:
«Մի օր ձեռք բերեցի տասը օծանելիք և վաճառեցի: Կարելի է ասել, որ ամեն ինչ այդտեղից է սկսվել: Հետո սկսեցի ուսումնասիրել հայտնի օծանելիքների բրենդերը, դրանց ստեղծման պատմությունները,բույրերը, գաղտնիքները: Եթերային ուղերի մի մասը պատրաստում եմ ես , իսկ մյուս մասը ներկրում եմ արտերկրից:Ինձ համար մեծ պատիվ է, որ Կիպրոսի նախագահը, նրա կինը, երկրի այլ ներկայացուցիչներ օգտագործում են իմ հեղինակային օծանելիքները»,— պատմում է Գևորգ Սիմոնյանը:
«Ինձ հետ ոչինչ պատահական չի կատարվում: Նույնիսկ կորոնավիրուսը կարևոր դեր խաղաց իմ կյանքում:Այդ ընթացքում ստեղծեցի իմ օծանելիքների լաբորատորիան, որտեղ այցելելիս յուրաքանչյուրը ստեղծում է իր յուրահատուկ և ինքնատիպ բույրը: Այցելուները ստեղծում են իրենց օծանելիքները իրենց բնավորության, տրամադրության և ճաշակին համապատասխան»:




Հասկացա, որ մարդկանց ավելի հաճելի է ունենալ անվանական օծանելիք,այդ պատճառով էլ ստեղծեցի դրանք, որոնք հիմանկանում գնում են հարսիկների կամ սիրելիների համար:
Բացի օծանելիքների լաբորատորիայից Գևորգ Սիմոնյանը ստեղծել է նաև կինոլաբորատորիա կամ կինոյի թանգարան, որտեղ հավաքված են հին ժամանակներից մինչև այսօր ձևափոխված տեսախցիկները: Գևորգը իր հյուրերն ցույց է տալիս, թե հին ժամանականերում ինչպես են ստեղծվել լուսանկարները:

Կինոյի թանգարանի անմիջապես դիմացի ավտոտնակում Գևորգը ստեղծել է Քըրք Քըրքորյան անունով ակումբ, որտեղ հավաքվում են մարդիկ, որոնք բացահայտում են բիզնեսի գաղտնիքները և ստեղծում են հայրենասիրական մթնոլորտ:


«Ես հին իրեր շատ եմ սիրում, դրա համար է ստեղծել եմ էս մառանը, որտեղ կարող եք տեսնել 20 տարեկան գինիներ, շա՜տ հին իրեր, հին ժամանակների սուրճի բովիչ և այլ բաներ: Ես սրանք գնել եմ տարբեր տեղերից»,— պատմում է Գևորգը: