Աուտիզմը դատավճիռ չէ
Նարեկը, ինչպես և իր հասակակից բոլոր երեխաները, կյանքի առաջին տարիներին ուներ զարգացման բնականոն ընթացք․ նա սկսեց քայլել ժամանակին, արձագանքում էր ծնողների ձայնին և հետաքրքրությամբ էր ուսումնասիրում իր շրջապատող աշխարհը։ Սակայն երկու տարեկանում ծնողները սկսեցին նկատել, որ Նարեկը չի արձագանքում իր անվանը, չի խոսում և ունի վարքային խնդիրներ։ Բժշկական հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվեց աուտիզմ, որը պահանջում է հատուկ ուշադրություն, խոսքի և վարքային աջակցություն։
Նարեկի քույրը՝ Մերի Թոփալյանը, որը ակտիվ դերակատարում ունի Նարեկի խնամքի գործում, ընդգծեց․ «Ծնողներս հիմնադրեցին Աուտիզմի զարգացման կենտրոն և սկսեցին սեմինարներ կազմակերպել։ Ես միշտ մասնակցում էի դրանց, լսում էի աուտիզմի մասին տարբեր մոտեցումներ, կարծիքներ և հենց այնտեղից եմ սկսել ուսումնասիրել երևույթը ավելի խորքային։ Հետագայում սկսեցի աշխատել մեր կենտրոնում,որտեղ 300-ից ավելի երեխա է հաճախում:»
Մերին բլոգ է վարում՝ հիմնականում անդրադառնալով աուտիզմին, և նրա բլոգի բովանդակության մեծ մասը նվիրված է Նարեկին։ Նա հաճախ տեղադրում է տեսանյութեր, որոնք պատմում են Նարեկի առօրյայի, զարգացման և հաջողությունների մասին։

Մերի Թոփալյան
«Դժվարություններ հիմնականում եղել են փոքր տարիքում։ Շատ դուրս չէինք գալիս Նարեկի հետ։ Ուր գնում էինք, նրան տանն էինք թողնում ինչ-որ մեկի հետ, ես նրան ոչ մի տեղ չէի կարողանում հետս տանել։ Համ վարքն էր շատ վատ, համ մարդիկ էին անհասկանալի հայացքներով նայում, երբեմն անտակտ բաներ խոսում կամ հարցեր տալիս։
Արդեն մոտ 5-6 տարի, սկսել ենք ներգրավել նրան ամեն տեղ։ Շատ աշխատանք տարանք հետը, վարքը բավականին շտկվեց, մինչ օրս էլ աշխատում ենք, ու երևի մինչ կյանքի վերջ էլ կաշխատենք։ Որովհետև եթե նրան այդպես թողնեինք, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք»։
She has been nominated for an Academy Award, two Grammy Awards, and the Mercury Prize
Վերջին տարիներին աուտիզմի դեպքերի թվի աճը նկատելի է ամբողջ աշխարհում։ Սակայն մասնագետները նշում են, որ սա պարտադիր չի նշանակում, թե աուտիզմ ունեցող երեխաների իրական թիվն է ավելացել։ Աճը հաճախ կապված է այն փաստի հետ, որ այսօր աուտիզմի մասին ավելի շատ են տեղեկացված թե՛ բժիշկները, թե՛ ծնողները, և ախտորոշման մեթոդները դարձել են ավելի ճշգրիտ ու հասանելի։ Շատ դեպքեր, որոնք տարիներ առաջ կարող էին աննկատ մնալ կամ սխալ ախտորոշվել, այժմ ճիշտ ձևով են բացահայտվում։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ աուտիզմի դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե հիվանդության տարածմամբ, այլ իրազեկության և ախտորոշման որակի բարձրացմամբ։
Հոգեբան, հոգեթերապևտ Օֆելյա Հարությունյանը ընդգծեց, որ վերջին տարիներին աուտիզմ ունեցող երեխաների ինտեգրումը հասարակության մեջ նկատելիորեն աճել է։ Նրա խոսքով՝ ավելի շատ ծնողներ այսօր գիտակցում են, թե որքան կարևոր է երեխային հնարավորություն տալ շփվելու, սովորելու և զարգանալու հավասար պայմաններում։ Միևնույն ժամանակ մասնագետը նշեց, որ դեռ հանդիպում են դեպքեր, երբ ծնողները փորձում են թաքցնել երեխայի աուտիզմը՝ վախենալով շրջապատի արձագանքից կամ չհասկացված վերաբերմունքից։
Հոգեբանը կարևորելով աուտիզմով երեխաների ծնողների հոգեկան առողջությունը ընդգծեց.





«Ծնողները պետք է նախապես տեղեկացնեն երեխայի շրջապատին՝ հարազատներին, դաստիարակներին կամ ուսուցիչներին, նրա առանձնահատկությունների և դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ դա կարևոր է, որպեսզի շրջապատը կարողանա ճիշտ հասկանալ երեխայի վարքը, ցուցաբերի համբերություն և աջակցություն, ոչ թե քննադատություն կամ խուսափողական վերաբերմունք։ Նման բաց ու անկեղծ մոտեցումը նպաստում է երեխայի արագ ինտեգրմանը հասարակության մեջ և ստեղծում ավելի ընդունող ու անվտանգ միջավայր թե՛ երեխայի, թե՛ ծնողների համար»։

Օֆելյա Հարությունյան
Հոգեբան
Գայանե Վարդանյանը, որը երկար տարիներ աշխատում է ներառական խմբերի երեխաների հետ, ևս կարևորեց ներառական խնդիրներով երեխաների ինտեգրումը հասարակության մեջ։ Նրա խոսքով՝ ամենակարևոր քայլերից մեկը շրջապատի՝ հատկապես հասակակիցների, տեղեկացվածությունն ու ճիշտ վերաբերմունքն է։
«Ադապտացիոն փուլը յուրաքանչյուր երեխայի համար անհատական է և չի կարելի կոնկրետ ժամանակ սահմանել։ Որոշ երեխաներ կարող են առհասարակ չցանկանալ դպրոց գալ և հորինել տարբեր պատճառներ՝ գլխացավ, փորացավ կամ այլ հիմնավորումներ։ Այս դեպքում կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները և հասկանալ, արդյոք նրա վարքը խնդրից է գալիս, թե հնարավոր մանիպուլյացիա է։ Ծնողը պետք է ակտիվ համագործակցի դպրոցի հետ, զրուցի ուսուցչի հետ և հասկանա, թե ինչպես է երեխան դրսևորում իրեն դասարանում և միջավայրում։ Անհրաժեշտության դեպքում երեխայի համար կազմակերպվում է աշխատանք հոգեբանի հետ, որպեսզի հեշտացվի հարմարվող փուլը և աջակցվի նրա հուզական ու սոցիալական զարգացմանը»։

Գայանե Վարդանյան
Մանկավարժ
Աուտիզմը ոչ թե դատավճիռ է, այլ առանձնահատկություն, որը պահանջում է ճիշտ մոտեցում և աջակցող միջավայր։ Ճիշտ տեղեկատվությունն ու հասարակության իրազեկվածությունը, ծնողների և մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև երեխայի ինտեգրումը դպրոցում ու սոցիալական միջավայրում մեծապես նպաստում են նրա զարգացմանը և ինքնավստահության ձևավորմանը։ Կարևոր է, որ ընտանիքը հոգ տանի և իր հոգեկան առողջությունն ամրապնդի, իսկ հասարակությունը՝ ընդունի տարբերությունը։


Սահմանամերձ Տեղ գյուղում մշակույթը լուռ պայքար է



Նախագծի հեղինակ՝ Կարինե Պողոսյան
Նախագծի ղեկավար՝ Նարեկ Ալեքսանյան




Իմ կյանքի հույսեր, իմ վառվող լույսեր, իմ մահից հետո մի՛ ողբացեք, սիրո՛վ մնացեք
Հասմիկ Բաղդասարյան

Տեղ գյուղն այն վայրն է, որտեղ եկեղեցիները, թաքստոցները, կիսաքանդ տներն ու հնագույն ավանդույթները հիշեցնում են, որ սա պարզապես սահմանմերձ գյուղ չէ. սա ազգային ինքնության մի մասնիկ է, որին ամենադժվար պայմաններում են նույնիսկ փայփայում:

Տեսնել քարտեզը
Տեղ գյուղի մելիքական ապարանքը
Մելիք Բարխուդարի նախահայր Մելիք Բարխուդար I-ը Լոռուց գաղթել է Զանգեզուր՝ սկզբում բնակվելով Կոռնաձորում, ապա՝ Տեղ գյուղում։ Քանի որ Տեղը ամրոց չուներ, նա տեղափոխվել է Խնձորեսկ՝ իշխելով Տեղի, Խնձորեսկի և շրջակա գյուղերի վրա: 1783 թվականին Մելիք Բարխուդարի որդին՝ Դավիթ Բեկ Մելիք-Բարխուդարյանը, կառուցել է Տեղ գյուղում մելիքական ապարանք, որը համարվում է 18-րդ դարի պալատաշինության եզակի օրինակ Սյունիքում։ Ապարանքը բաղկացած է երկու կից գլխատներից, դահլիճներից և սրահից, կառուցված է կոպտատաշ քարից՝ սրբատաշ մուտքերով ու խորշերով ։
«Եթե գյուղում  մարդ կա, ուրեմն մշակույթը դեռ երկար կմնա»,-ասում է Հասմիկ Բաղդասարյանը, որը տարիներ շարունակ արարել և ստեղծագործել է, պայքարել առանց հանձնվելու, որ հայկական մշակույթը հողի պես պահպանենք:

Հասմիկ Հայաստանի Բաղդասարյանը ծնվել է 1954 թվականի փետրվարի 10-ին գյուղացու ընտանիքում:

Ընտանիքը բաղկացած էր 7 անդամներից` 2 եղբայր և 5 քույր:

Տեղ գյուղում են անցել տատի մանկության տարիները: 4-րդ դասարանում հայրը ավտովթարից մահանում է, և հոգսը մնում է մոր ուսերին:

Առաջին գործը` որպես գորգագործություն, 8-րդ դասարանում է գործել՝ ի հիշատակ դպրոց չհաճախած 2 տարիների:

1970 թվականին Հասմիկը ամուսնանում է: Մեծ օջախում առաջին հարսն է լինում: ՈՒնենում է 4 երեխա` 3 աղջիկ և 1 տղա: Սկզբից զբաղվել է շերամապահությամբ, դաշտապահությամբ, այգեգործությամբ, թռչնաբուծությամբն և դրա հետ մեկտեղ հացթուխ էր. 35 տարի հաց է թխել:

2016 թվականին ստեղծում է երկրագիտական թանգարան, սակայն, չբավարարվելով,սկսում է զբաղվել գորգարծությամբ: Այսօր Հասմիկ տատիկը տասնյակ սաներ ունի և իրենց փոխանցում է ոչ միայն իր հմտություններն ու գաղտնիքները, այլ նաև սերը դեպի հայկական մշակույթ:



Հասմիկ Բաղդասարյանի ձեռքերի տակ թելերը դառնում են պամություն, գույներն`արտահայտություն, իսկ ամեն նախշը` հիշողություն:




Հասմիկ Բաղդասարյանի ստեղծած այս փոքրիկ, բայց ջերմ սենյակը գյուղի մշակույթը ներկայացնողն է: Այսօր այս սենյակում նա պարզապես գորգագործ չէ: Նա ուսուցիչ է, պատմող և հիշողություններ կերտող:

Այստեղ ոչինչ պատահական չէ. ամեն գույն, նախշ ունի իր դեռ չստեղծած պատմությունը, իսկ ամեն աշակերտն իր ճանապարհն ունի անցնելու:

Այս լուսավոր անկյուններից դուրս իրականությունն այլ երանգներ ունի. մշակութային արժեքների փոխանցումը դանդաղում է, քանի որ երիտասարդներին գրավում է քաղաքային կյանքն ու նոր տեխնոլոգիաները` երիտասարդները հեռանում են աշխատանք գտնելու հույսով:













«Աշխատատեղ չկա. ոչ կինս ա աշխատում, ոչ՝ ես։ Հազիվ մի քանի անասուն ենք պահում, որ յոլա գնանք»,- ասում է գյուղի բնակիչ Գագունց Ժորան


Ավագյան Լարիսա

Բնակիչ
Ինչպես նշում է Լարիսա տատը, գյուղի երեխաները, սովորելով գորգագործություն, կարպետագործություն և ասեղնագործություն, որոշ չափով պահպանում են մշակութային ժառանգությունը,ունակ են սովորելու և իրենց ստացած գիտելիքները հետագայում փոխանցել հաջորդ սերունդներին:

Բայց հենց այս դժվարությունների և խնդիրների մեջ է ծնվում ամուր մշակույթը: Տեղացիները, չնայած կյանքի պայմաներին, շարունակում են ստեղծել, պահել ու փոխանցել իրենց մշակույթը:

Հասմիկ Բաղդասարյանի կենտրոնում հնագույն գորգեր կան, գաղտնիքներ և Տեղ գյուղը ներկայացնող ավանդական տարազը:

Տեղ գյուղում մշակույթն ապրող և շնչող ժառանգություն է, որը փոխանցվում է ձեռքից ձեռք:

Հասմիկ Բաղդասարյանի ստեղծած յուրաքանչյուր գորգ, ասեղնագործ ամեն տարազ պատմություն է` գրի առնված ոչ թե բառերով, այլ նաև նուրբ թելերով, սակայն պատմությունն այստեղ չի ավարտվում…

Այսօր Հասմիկ Բաղդասարյանի աղջիկը` Գոհարը նույն մտքով և նվիրվածությամբ կանգնած է մոր կողքին, շարունակելու Հասմիկ Բաղդասարյանի գործը, որ մշակույթն պահպանվի դեռ սերնդեսերունդ...
Մշակույթը ոչ մի սահման չի ճանաչում. Տեղ գյուղում անցյալն ու ապագան հանդիպում են մի կետում`մարդու ձեռքերում…