Երևանում սովորող ոչ բոլոր ուսանողները մայրաքաղաքում ունեն մշտական բնակության վայր։ Մարզերից Երևան տեղափոխված ուսանողների համար առաջանում է ևս մի կարևոր հարց՝ որտե՞ղ ապրել։ Բնակարանի վարձակալությունը շատերի համար կարող է բավական մեծ ֆինանսական բեռ լինել, և այս դեպքում բուհերին կից գործող հանրակացարանները դառնում են խնդրի հնարավոր լուծումներից մեկը։
Երևանի պետական համալսարանը, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը և մի քանի այլ բուհեր ունեն իրենց հանրակացարանները։