Զահրատի դերը պոլսահայ գրականության մեջ անգնահատելի է, քանի որ նա եղել է այն արվեստագետներից, որը երկրորդ շունչ է տվել 1960-ական թվականների պոլսահայ գրականությանը։ Գրողի հայտնի ժողովածուներից են՝ «Մեծ քաղաքը», «Գունաւոր սահմաններ», «Բարի երկինք», «Բանաստեղծութիւններ», «Ծայրը ծայրին» և այլն։ Մեծանուն բանաստեղծի ստեղծագործությունները շատ անմիջական են, պարզ, բայց միևնույն ժամանակ խորը և փիլիսոփայական։
Առաջին շնորհադեսը տեղի է ունեցել Պոլսում, որին ներկա են եղել Պոլսո Պատրիարք Սահակ Բ-ն, ԳԱԹ տնօրեն՝ Սյուզաննա Խոջամիրյանը, ծրագրի մեկենաս Յակոբ Այնթապլեանը, Յովակիմ վրդ. Սերովբեանը և այլք։ Երևանյան շնորհանդեսը նոյեմբերի 26-ին էր, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։ 2024-ը հոբելյանական է հայ գրականության մեծագույն գրողներից մի քանիսի համար, որոնց մեջ է նաև Զահրատը։ Նրա ծննդյան 100 ամյակը լրացել է մայիսի 10-ին, որի առթիվ Գրականության և արվեստի թանգարանը Պոլսո Հայոց Պատրիարքարանի հետ համատեղ տպագրել է «Զահրատ-100. հատընտիր» գիրքը։