Սյունիքի՝ ձյունածածկ սարերով շրջապատված Շրվենանց գյուղում ձմեռային լռության մեջ քարացած մի հին շինություն կա: Գյուղի դպրոցի հին շենքն է, որի կիսաավեր և մեծ պատուհաններց սառը օդն է ներս մտնում, իսկ շենքում ժամանակը վաղուց կանգ է առել:
Պատկերացրու՝ ամեն առավոտ արթնանում ես սարերի մեջ, ուտում ես թոնրում թխված լավաշ և Սիսիանի գյուղի ամենահամեղ ու տնական մեղրը, խմում ես սարերից հավաքած ուրցով, նանայով թեյ:
Նարինե Փոլադյանը լիբանանահայ խաչքարագործ է, 2018 թվականին վերաբնակվել է Հայաստանում` Գյումրի քաղաքում։ Նա սակավաթիվ կին խաչքարագործներից է Հայաստանում, կերտում է ավանդական խաչքարեր, ժամանակակից քանդակներ և նույնիսկ խաղեր՝ նպատակ ունենալով նոր սերնդին կապել հայկական մշակույթի հետ։