Աուտիզմը դատավճիռ չէ
Նարեկը, ինչպես և իր հասակակից բոլոր երեխաները, կյանքի առաջին տարիներին ուներ զարգացման բնականոն ընթացք․ նա սկսեց քայլել ժամանակին, արձագանքում էր ծնողների ձայնին և հետաքրքրությամբ էր ուսումնասիրում իր շրջապատող աշխարհը։ Սակայն երկու տարեկանում ծնողները սկսեցին նկատել, որ Նարեկը չի արձագանքում իր անվանը, չի խոսում և ունի վարքային խնդիրներ։ Բժշկական հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվեց աուտիզմ, որը պահանջում է հատուկ ուշադրություն, խոսքի և վարքային աջակցություն։
Նարեկի քույրը՝ Մերի Թոփալյանը, որը ակտիվ դերակատարում ունի Նարեկի խնամքի գործում, ընդգծեց․ «Ծնողներս հիմնադրեցին Աուտիզմի զարգացման կենտրոն և սկսեցին սեմինարներ կազմակերպել։ Ես միշտ մասնակցում էի դրանց, լսում էի աուտիզմի մասին տարբեր մոտեցումներ, կարծիքներ և հենց այնտեղից եմ սկսել ուսումնասիրել երևույթը ավելի խորքային։ Հետագայում սկսեցի աշխատել մեր կենտրոնում,որտեղ 300-ից ավելի երեխա է հաճախում:»
Մերին բլոգ է վարում՝ հիմնականում անդրադառնալով աուտիզմին, և նրա բլոգի բովանդակության մեծ մասը նվիրված է Նարեկին։ Նա հաճախ տեղադրում է տեսանյութեր, որոնք պատմում են Նարեկի առօրյայի, զարգացման և հաջողությունների մասին։

Մերի Թոփալյան
«Դժվարություններ հիմնականում եղել են փոքր տարիքում։ Շատ դուրս չէինք գալիս Նարեկի հետ։ Ուր գնում էինք, նրան տանն էինք թողնում ինչ-որ մեկի հետ, ես նրան ոչ մի տեղ չէի կարողանում հետս տանել։ Համ վարքն էր շատ վատ, համ մարդիկ էին անհասկանալի հայացքներով նայում, երբեմն անտակտ բաներ խոսում կամ հարցեր տալիս։
Արդեն մոտ 5-6 տարի, սկսել ենք ներգրավել նրան ամեն տեղ։ Շատ աշխատանք տարանք հետը, վարքը բավականին շտկվեց, մինչ օրս էլ աշխատում ենք, ու երևի մինչ կյանքի վերջ էլ կաշխատենք։ Որովհետև եթե նրան այդպես թողնեինք, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք»։
She has been nominated for an Academy Award, two Grammy Awards, and the Mercury Prize
Վերջին տարիներին աուտիզմի դեպքերի թվի աճը նկատելի է ամբողջ աշխարհում։ Սակայն մասնագետները նշում են, որ սա պարտադիր չի նշանակում, թե աուտիզմ ունեցող երեխաների իրական թիվն է ավելացել։ Աճը հաճախ կապված է այն փաստի հետ, որ այսօր աուտիզմի մասին ավելի շատ են տեղեկացված թե՛ բժիշկները, թե՛ ծնողները, և ախտորոշման մեթոդները դարձել են ավելի ճշգրիտ ու հասանելի։ Շատ դեպքեր, որոնք տարիներ առաջ կարող էին աննկատ մնալ կամ սխալ ախտորոշվել, այժմ ճիշտ ձևով են բացահայտվում։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ աուտիզմի դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե հիվանդության տարածմամբ, այլ իրազեկության և ախտորոշման որակի բարձրացմամբ։
Հոգեբան, հոգեթերապևտ Օֆելյա Հարությունյանը ընդգծեց, որ վերջին տարիներին աուտիզմ ունեցող երեխաների ինտեգրումը հասարակության մեջ նկատելիորեն աճել է։ Նրա խոսքով՝ ավելի շատ ծնողներ այսօր գիտակցում են, թե որքան կարևոր է երեխային հնարավորություն տալ շփվելու, սովորելու և զարգանալու հավասար պայմաններում։ Միևնույն ժամանակ մասնագետը նշեց, որ դեռ հանդիպում են դեպքեր, երբ ծնողները փորձում են թաքցնել երեխայի աուտիզմը՝ վախենալով շրջապատի արձագանքից կամ չհասկացված վերաբերմունքից։
Հոգեբանը կարևորելով աուտիզմով երեխաների ծնողների հոգեկան առողջությունը ընդգծեց.





«Ծնողները պետք է նախապես տեղեկացնեն երեխայի շրջապատին՝ հարազատներին, դաստիարակներին կամ ուսուցիչներին, նրա առանձնահատկությունների և դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ դա կարևոր է, որպեսզի շրջապատը կարողանա ճիշտ հասկանալ երեխայի վարքը, ցուցաբերի համբերություն և աջակցություն, ոչ թե քննադատություն կամ խուսափողական վերաբերմունք։ Նման բաց ու անկեղծ մոտեցումը նպաստում է երեխայի արագ ինտեգրմանը հասարակության մեջ և ստեղծում ավելի ընդունող ու անվտանգ միջավայր թե՛ երեխայի, թե՛ ծնողների համար»։

Օֆելյա Հարությունյան
Հոգեբան
Գայանե Վարդանյանը, որը երկար տարիներ աշխատում է ներառական խմբերի երեխաների հետ, ևս կարևորեց ներառական խնդիրներով երեխաների ինտեգրումը հասարակության մեջ։ Նրա խոսքով՝ ամենակարևոր քայլերից մեկը շրջապատի՝ հատկապես հասակակիցների, տեղեկացվածությունն ու ճիշտ վերաբերմունքն է։
«Ադապտացիոն փուլը յուրաքանչյուր երեխայի համար անհատական է և չի կարելի կոնկրետ ժամանակ սահմանել։ Որոշ երեխաներ կարող են առհասարակ չցանկանալ դպրոց գալ և հորինել տարբեր պատճառներ՝ գլխացավ, փորացավ կամ այլ հիմնավորումներ։ Այս դեպքում կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները և հասկանալ, արդյոք նրա վարքը խնդրից է գալիս, թե հնարավոր մանիպուլյացիա է։ Ծնողը պետք է ակտիվ համագործակցի դպրոցի հետ, զրուցի ուսուցչի հետ և հասկանա, թե ինչպես է երեխան դրսևորում իրեն դասարանում և միջավայրում։ Անհրաժեշտության դեպքում երեխայի համար կազմակերպվում է աշխատանք հոգեբանի հետ, որպեսզի հեշտացվի հարմարվող փուլը և աջակցվի նրա հուզական ու սոցիալական զարգացմանը»։

Գայանե Վարդանյան
Մանկավարժ
Աուտիզմը ոչ թե դատավճիռ է, այլ առանձնահատկություն, որը պահանջում է ճիշտ մոտեցում և աջակցող միջավայր։ Ճիշտ տեղեկատվությունն ու հասարակության իրազեկվածությունը, ծնողների և մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև երեխայի ինտեգրումը դպրոցում ու սոցիալական միջավայրում մեծապես նպաստում են նրա զարգացմանը և ինքնավստահության ձևավորմանը։ Կարևոր է, որ ընտանիքը հոգ տանի և իր հոգեկան առողջությունն ամրապնդի, իսկ հասարակությունը՝ ընդունի տարբերությունը։
Բանական արհեստականություն

Չնայած օգտագործում են արհեստական բանականություն, բայց նշում են,
որ մարդկային գործոնն ու վերահսկողությունը համարում են առաջնային

«Հետք»-ը առցանց պարբերական է։ Այն առաջին խմբագրություններից է, որ հայկական լրատվադաշտում անդրադարձավ արհեստական բանականությանը, իսկ խմբագրության լրագրողներ Նարեն և Արծվիկն առաջին անգամ եթեր թողարկեցին արհեստական բանականության մասին հաղորդաշարը։

Խմբագրությունում հիմնականում օգտագործում են տեքստից նկար գեներացնող ԱԲ գործիքներ, ինչպիսիք են Midjorney-ն և DALL-E-ն, որոշ հոդվածների գլխավոր նկարներ գեներացնելու համար։ Բացի նկարներ գեներացնող ԱԲ մոդելներից, ոլորտի նորությունները ներկայացնելիս օգտագործում են մեծ լեզվական մոդելներ՝ տեխնոլոգիական բարդ տերմինները ընթերցողին ավելի պարզ ներկայացնելու համար։ Որպես օրինակ, «Արհեստական բանականությունը ավելացրել է ջրի սպառումը տեխնոլոգիական ընկերություններում» հոդվածում օգտագործվել է ChatGPT-ի վճարովի տարբերակը։ Քանի որ հոդվածում կան տեխնոլոգիական տերմիններ, որոնք անհասկանալի կարող են լինել որոշ ընթերցողների համար, հեղինակը դիմել է GPT-4- ին, որպեսզի պարզեցնի տեքստը:

Նարե Պետրոսյանը, որը հեղինակն է այդ հոդվածի, ասաց, որ արհեստական բանականությամբ ստեղծված նկարներում մարդկանց չեն պատկերում, որ հավելյալ մանիպուլիացիայի առիթ չտան։ Քանի որ նկարն ունի անիմացիոն տարրեր, իսկ նման նկար ստեղծելը մարդկանց դեպքում ժամանակատար է, կարծում է՝ այս տեսակ դեպքերում արհեստական բանականություն օգտագործելը լիովին արդարացված է։ Սակայն պարտադիր պետք է նշվի, որ նկարը ստեղծվել է արհեստական բանականության գործիքի միջոցով։ Այսպես են աշխատում նաև միջազգային լրատվամիջոցները։


Մեծ ծավալներ ունեցող տվյալների դեպքում էլ «Հետք»-ում ChatGPT-ի միջոցով վերլուծություններ են անում։ Այսպես են աշխատում նաև միջազգային լրատվամիջոցները, և հայաստանյան լրատվամիջոցներից միայն «Հետք»-ն է կիրառում միջազգային մամուլում տարիներ շարունակ գործող այս մեթոդը։

Այս ամենից բացի «Հետք»-ն ունի հաղորդաշար՝ նվիրված արհեստական բանականությանը։ Այն Youtube-յան ֆորմատի է և կոչվում է «Բանական արհեստականություն»։

Յուրքանչյուր հաղորդման ժամանակ 2 վարողները՝ Նարեն և Արծվիկը, խոսում են արհեստական բանականության որևէ գործիքի մասին և ցույց տալիս, թե այդ գործիքով ինչ կարելի է անել։
«Հետք»տելեգրամյան հարթակ
ԱԲ արդյունավետություն
Որակ
Ժամանակի խնայողություն
Հետաքրքրություն
Ներգրավվածություն
Ճկունություն․ մեծ լսարան
Արդյունավետություն

«Հետք»-ում, արհեստական բանականության գործիքակազմ օգտագործելուց հետո, լսարանի մեջ հետաքրքիր շարժ է նկատվել։ Մարդիկ սկսել են ավելի շատ հետևել, լսել ու կարդալ նյութերը։ Սակայն կարևոր է նշել, որ ոչ մի աշխատանք չի արվել ամբողջությամբ միայն ԱԲ-ով, կամ առանց հանրությանը տեղեկացնելու։
Նարե Պետրոսյան
Հետք խմբագրության ԱԲ բաժնի պրոդյուսեր

Ըստ «Հետք»-ի անցկացրած վերլուծության՝ լսարանն ընդհանուր առմամբ վերապահումով է մոտենում ԱԲ օգնությամբ ստեղծված նորություններին։ ԱԲ կիրառմանն ավելի դրական են վերաբերվում նրանք, որոնք ծանոթ են այս տեխնոլոգիային։ Լսարանը նախընտրում է, որ ԱԲ֊ն օգտագործվի «այնպիսի գործընթացներում, որոնք անմիջականորեն տեսանելի չեն», օրինակ՝ հարցազրույցների սղագրման կամ բովանդակության ամփոփման համար։


Չնայած դրան՝ լսարանն ավելի ընդունելի է համարում, երբ լրատվամիջոցն ԱԲ է կիրառում տեքստերի, նկարազարդումների, գրաֆիկական պատկերների և անիմացիաների, քան իրականին մոտ լուսանկարների կամ տեսանյութերի ստեղծման համար, նույնիսկ երբ այդ մասին նշվում է։ Նարեն դեմ է, որ ԱԲ-ն լիովին նոր բովանդակություն ստեղծի, համարում է, որ ամբողջովին ավտոմատացված գործընթացները պետք է արգելվեն, և որ մարդկային վերահսկողությունը անհրաժեշտ է բոլոր փուլերում։ Ահա թե ինչպես են օգտվում ԱԲ-ից «Հետք»-ում․

Չնայած նրան, որ խմբագրական աշխատանքներում ակտիվ օգտվում են ԱԲ հնարավորություններից, չունեն գրված էթիկական կանոնակարգեր և/կամ նորմեր, որոնք կկարգավորեն ԱԲ-ի կիրառումը։ Նարեն կարծում է, որ հիմա դժվար էլ հասցնենք այս արագ զարգացող տեխնոլոգիական նորարության հետևից, դրա համար ամենաճիշտն այն է, որ հավատարիմ մնանք լրագրութայն ավանդական նորմերին և չխախտենք դրանք։

Թափանցիկություն և ԱԲ֊ի կիրառման բացահայտում
Լրատվամիջոցները պետք է լսարանին տեղեկացնեն ԱԲ օգտագործման մասին և պատշաճ ու բոլորին հասկանալի կերպով նշեն ԱԲ միջոցով ստեղծված բովանդակությունը

Պատասխանատվություն
Լրագրողներն ու լրատվամիջոցները միշտ պատասխանատու են իրենց հրապարակած բովանդակության ճշգրտության, անաչառության և որակի համար՝ անկախ նրանից` բովանդակության ստեղծման գործընթացում ԱԲ գործիքներ կիրառվել են, թե ոչ։
Նարե Պետրոսյան
Հետք խմբագրության ԱԲ բաժնի պրոդյուսեր
All text, photo, and video materials belong to their owners and are for demonstration purposes only. Please do not use them in commercial projects.