Հայկանուշ Դանիելյան
Օպերային երգչուհի, դերասանուհի Հայկանուշ Դանիելյանը հայ դասական երգարվեստի վարպետ էր, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր և հայ երգչուհիներից առաջինն է, որ 1939 թ. արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: Հայկանուշ Դանիելյանը ժամանակի ամենագեղեցիկ կանանցից մեկն էր, ոչ միայն Հայաստանում, այլև ԽՍՀՄ-ում: 1946-1950 թթ. եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 2-րդ գումարման պատգմավոր։

Հայկանուշ Դանիելյանի տանը բնակվում է իր թոռնուհին՝ Աննա Խաչատրյանը։ Թեև տան սեփականատերը նա է, տունը համարվում է մաշակութային ժառանգություն և արտաքին փոփոխությունների ենթարկվել չի կարող։

«Բացի նրանից, որ տատիկս մեծ երգչուհի էր, նաև Սովետական Միության գերագույն խորհրդի դեպուտատ էր, և ժամանակին շատ մարդկանց է օգնել։ Երբ ես դեռ փոքր էի ու մայրիկիս հետ դուրս էինք գալիս, տեսնում էի, որ տան դիմաց մարդիկ խոնհարվում էին։ Մի անգամ մայրիկս հարցրեց, թե ինչու՞ են խոնհարվում, պատասխանեցին՝ եթե չլիներ ձեր մայրը, մեր ընտանիքը չէր լինի»,- մեզ հետ զրույցում ասաց Աննա Խաչատրյանը։
Հայկանուշ Դանիելյանի ձայնը չի լռել ժամանակի ընթացքում։ Այն այսօր էլ պահպանվում է նրա կատարումներում, ընտանեկան լուսանկարներում ու հարազատների խնամքով պահված հիշողություններում։ Նրա անունը կապված է ոչ միայն երաժշտական արվեստի, այլև սերնդի պատմության հետ։ Իսկ այն տունը, որտեղ նա ապրել է, շարունակում է պահպանել այդ հիշողությունները։