Նուբարաշենի աղբավայրը և այլ կառույցների գոյությունը ինչպես են ձևավորում համայնքի պատկերը

Նուբարաշենի մասին խոսելիս շատերի մտքում առաջինը հայտնվում են երեք հայտնի կառույցներ՝ աղբավայրը, քրեակատարողական հիմնարկը և հոգեբուժարանը։ Տարիների ընթացքում հենց դրանք են ձևավորել համայնքի վերաբերյալ տարածված պատկերացումները՝ հաճախ ստեղծելով բացասական ընկալում։

Աղբավայր


Նուբարաշեն համայնքի մասին խոսելիս հաճախ առաջին հերթին հիշատակվում է Երևանի գլխավոր աղբավայրը։ Տարիներ շարունակ այստեղ է տեղափոխվել մայրաքաղաքի մեծ մասի կենցաղային աղբը։ Աղբավայրի գոյությունը դարձել է Նուբարաշենի մասին ձևավորված հանրային պատկերացումների հիմնական պատճառներից մեկը, սակայն իրականում աղբավայրը չի պատկանում Նուբարաշեն համայնքին։ Հատկապես մամուլում հաճախ կարելի է հանդիպել հոդվածների, որոնք վերաբերում են հենց Նուբարաշենի աղբավայրին:

Այս թեմայի շուրջ առավել ամբողջական պատկեր ստանալու համար զրուցել ենք Նուբարաշենի համայնքապետ Անդրանիկ Գասպարյանի հետ։
Հարցին, թե որն է համայնքում առկա հիմնական խնդիրը, որի մասին առավել հաճախ գրում է մամուլը, համայնքապետը պատասխանել է հետևյալ կերպ, նաև հավելել է...


Անդրանիկ Գասպարյան

Թունաքիմիկատների գերեզմանոց

Նուբարաշենում գտնվում է նաև թունաքիմիկատների գերեզմանոց, որը տեղակայված է ձկնաբուծարանի տարածքում և երկար տարիներ համարվում է բնապահպանական վտանգ ներկայացնող շինություն։
  • Նկարը տրամադրել է Մարիամ Տաշչյանը
  • Նկարը տրամադրել է Մարիամ Տաշչյանը
  • Նկարը տրամադրել է Մարիամ Տաշչյանը
Թեմային ավելի լավ տիրապետելու համար հարցազրույց ենք ունեցել նաև բնապահպան Մարիամ Տաշչյանի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Նուբարաշենի տարածքում գտնվող թունաքիմիկատների գերեզմանոցի և աղբավայրի շուրջ առկա բնապահպանական խնդիրներին։





Մարիամ Տաշչյան
She has been nominated for an Academy Award, two Grammy Awards, and the Mercury Prize
Մարիամին զրույցի ընթացքում հարց ուղեցինք, թե աղբավայրի առկայությունը, իր կարծիքով, ինչպես է ձևավորում Նուբարաշենի կերպարը Երևանի այլ թաղամասերում բնակվող մարդկանց ընկալումների մեջ:
Մարիամի խոսքով՝ Նուբարաշենի անունը շատերի մոտ առաջին հերթին ասոցացվում է աղբավայրի հետ, ինչի հետևանքով հաճախ ձևավորվում է ոչ բարեկեցիկ տարածքի պատկերացում։ Ըստ նրա՝ այս իրավիճակից ակամայից տուժում են նաև համայնքի բնակիչները, քանի որ նրանք ապրում են աղբավայրին կից տարածքում, թեև նման ընկալումը լիովին օբյեկտիվ չէ։ Նա ընդգծում է, որ տարիներ շարունակ խնդիրը պատշաճ լուծում չի ստացել, և աղբավայրի առկայությունը շարունակում է մնալ Հայաստանի համար կարևոր բնապահպանական խնդիր, որը վաղ թե ուշ պետք է լուծում ստանա։

Քրեկատարողական հիմնարկ


Նուբարաշնում է գտնվում է քրեակատարողական հիմնարկ, որը Հայաստանի ամենահայտնի ուղղիչ հիմնարկներից մեկն է։ Դրա գոյությունը նույնպես հաճախ նպաստում է համայնքի մասին որոշակի կարծրատիպերի ձևավորմանը:

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն

Նուբարաշենի բնակիչների խոսքով՝ համայնքի մասին մամուլում հաճախ ներկայացվում են միայն բացասական թեմաները, մինչդեռ վերջին տարիներին այստեղ տեղի ունեցած բարեփոխումները փոփոխությունները գրեթե չեն լուսաբանվում։ Նրանք նշում են, որ նման միակողմանի ներկայացումը մարդկանց մոտ ձևավորում է ոչ լիարժեք պատկերացում Նուբարաշենի մասին։

Այս կարծիքները համեմատելու և հասկանալու համար, թե ինչ պատկերացում ունեն Նուբարաշենի մասին այն մարդիկ,որոնք չեն բնակվում համայնքում, իրականացրել ենք նաև առցանց հարցում։

Նուբարաշենի կյանքը այս կառույցներով չի սահմանափակվում, և համայնքն ունի իր առօրյա կյանքը, պատմությունն: