Քրեակատարողական հիմնարկ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը ամենամեծ քրեակատարողական հիմնարկն է Հայաստանի Հանրապետությունում։ Այն շահագործման է հանձնվել 1981 թվականին և իր կառուցվածքով չի համապատասխանում ներկայիս պահանջներին։ Հիմնարկն ունի 6 մասնաշենք, որտեղ ազատազրկվածները պահվում են փակ խցերում։
Շատերի համար Նուբարաշենը ասոցացվում է հենց այս հիմնարկի հետ, ինչի արդյունքում ձևավորվում են կարծրատիպեր, որոնք ոչ միշտ են արտացոլում իրականությունը, և երբ այդ պատկերացումը տարածվում է ամբողջ համայնքի վրա, այն սկսում է ստվերել մնացած ամեն ինչ՝ համայնքի կյանքը, մարդկանց առօրյան, տեղի ունեցող զարգացումները և փոփոխությունները։
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն
Սակայն Նուբարաշենը չի սահմանափակվում միայն քրեակատարողական հիմնարկով։ Համայնքում արդեն շուրջ 40 տարի գործում է նաև հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը, որը ոչ միայն բժշկական ծառայությունների մատուցում այլև , այլև իր ազդեցությունն է թողնում համայնքի ընդհանուր կերպարի վրա՝ շեշտադրելով ավելի շատ համայնքի խնդրային կողմերը, քան ամբողջական պատկերը։

Նուբարաշենի բնակիչների խոսքով՝ համայնքի մասին մամուլում հաճախ ներկայացվում են միայն բացասական թեմաները, մինչդեռ վերջին տարիներին այնտեղ տեղի ունեցած բարեփոխումները գրեթե չեն լուսաբանվում։ Նրանք նշում են, որ իրականացվել են տարբեր բարեփոխումներ կապված տարածքների վերանորոգման, կանաչապատման, բակերի և ժամանցի վայրերի ստեղծման հետ: ԵՎ նման միակողմանի ներկայացումը մարդկանց մոտ ձևավորում է ոչ լիարժեք պատկերացում Նուբարաշենի համայնքի մասին։

Արդյունքում ձևավորվում է մի պատկեր, որտեղ Նուբարաշենը ներկայացվում է միակողմանի՝ որպես խնդիրներով լի համայնք, սակայն, Նուբարաշենի կյանքը այս կառույցներով չի սահմանափակվում, համայնքն ունի իր առօրյա կյանքը և պատմությունն...