Ժամանակակից Նուբարաշենը

Վերջին տարիներին Նուբարաշեն համայնքում նկատելի են դարձել մի շարք փոփոխություններ, որոնք աստիճանաբար վերափոխում են տարածքի ընդհանուր տեսքն ։ Իրականացվել են բարեկարգման աշխատանքներ՝ մաքրվել և կարգի են բերվել փողոցները, վերանորոգվել են որոշ հատվածներ, ստեղծվել են նոր հնարավորություններ հանրային տարածքների օգտագործման համար։ Կառուցվել են խաղահրապարակներ և ֆուտբոլի դաշտեր, որոնք ստեղծում են պայմաններ, որպեսզի երեխաները ունենան իրենց ազատ ժամանակը անցկացնելու միջավայր, և այս ամենը նաև կարևոր նշանակություն ունի համայնքի սոցիալական կյանքի ակտիվացման համար։

Համայնքում բնակիչների միջև հարաբերությունները շարունակում են մնալ մտերմիկ։

Շատերը նշում են, որ Նուբարաշենում մարդիկ իրար ճանաչում են, և հաճախ միասին կազմակերպում իրենց առօրյան՝ լինի դա տոնական միջոցառում, համատեղ հանգիստ, թե պարզապես բակի առօրյա շփում։

Միևնույն ժամանակ, համայնքը շարունակում է կրել այն պատկերացումերը, որոնք ձևավորվել են տարիների ընթացքում։ Սակայն Նուբարաշենի այսօրվա կյանքը ցույց է տալիս, որ այն շատ ավելի բազմաշերտ է, քան հաճախ ներկայացվում է։

Լուսանկարներ այսօրվա Նուբարաշենից
Համայնքապետի հետ զրույցի ընթացքում տեղեկացել ենք այն բարեփոխումների մասին, որոնք իրականացվել են վերջին տարիներին, ինչպես նաև այն ծրագրերի, որոնք նախատեսվում են իրականացվել տարվա ընթացքում։ Այս ծրագրերը միտված են ստեղծելու նոր հնարավորություններ համայնքի զարգացման համար:

Նոր կառուցվող պուրակի նախագիծը

Ղևոնդ Ալիշանի Անվան Հ.95 Միջնակարգ դպրոցն վերանորոգումից հետո
Նուբարաշենի բնակչուհի Նունեն պատմել է համայնքի ներկայիս վիճակի մասին՝ ներկայացնելով, թե ինչպիսին է այսօր Նուբարաշենը և ինչ փոփոխություններ են տեղի ունեցել այնտեղ վերջին տարիներին։

Համայնքում տեղադրված է նաև Նուբար փաշայի կիսանդրին։ Համայնքում կա փողոց, որը նախկինում հայտնի էր որպես 13-րդ փողոց, սակայն այժմ այն կոչվում է <<Նոր Զմյուռնիայի>> փողոց։ Զմյուռնիան այն քաղաքն է, որտեղ ապրել է Պողոս Նուբար Փաշայի գերդաստանը, և հենց նրանց հիշատակին էլ որոշվել է այդ փողոցը անվանել <<Նոր Զմյուռնիայի>> փողոց։


Պողուս Նուբար Փաշայի կիսանդրին
Այսօր Նուբարաշենը համայնք է, որտեղ ձևավորվում է նոր միջավայր, կառուցվում են նոր հնարավորություններ բնակիչները համար:
Օրվա ընթացքում ֆուտբոլի դաշտերը դառնում են ամենաակտիվ վայրերից մեկը։ Տղաները հավաքվում են, խաղում, մրցում իրար հետ։ Միևնույն ժամանակ, Նուբարաշենի բակերը շարունակում են մնալ մարդաշատ՝ հարևանները բակերում հավաքվում են, զրուցում, քննարկում առօրյա հարցեր, կիսվում նորություններով։

Առօրյան Նուբարաշենում

Իրականացրել ենք նաև առցանց հարցում, հասկանալու համար, թե ինչ պատկերացում ունեն Նուբարաշենի մասին այն մարդիկ, որոնք չեն բնակվում համայնքում:

Չնայած ձևավորված կարծրատիպերի ՝ համայնքը ունի իր առօրյա կյանքը: Վերջին տարիների փոփոխությունները նպաստել են, որ Նուբարաշենը դառնա ավելի կազմակերպված համայնք և այսօրվա պատկերը ցույց է տալիս, որ այն շատ ավելի բազմաշերտ է, քան հաճախ ներկայացվում է։

Նուբարաշենը եղել է ու կա <<Հույսի>> համայնք