Աուտիզմը դատավճիռ չէ
Նարեկը, ինչպես և իր հասակակից բոլոր երեխաները, կյանքի առաջին տարիներին ուներ զարգացման բնականոն ընթացք․ նա սկսեց քայլել ժամանակին, արձագանքում էր ծնողների ձայնին և հետաքրքրությամբ էր ուսումնասիրում իր շրջապատող աշխարհը։ Սակայն երկու տարեկանում ծնողները սկսեցին նկատել, որ Նարեկը չի արձագանքում իր անվանը, չի խոսում և ունի վարքային խնդիրներ։ Բժշկական հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվեց աուտիզմ, որը պահանջում է հատուկ ուշադրություն, խոսքի և վարքային աջակցություն։
Նարեկի քույրը՝ Մերի Թոփալյանը, որը ակտիվ դերակատարում ունի Նարեկի խնամքի գործում, ընդգծեց․ «Ծնողներս հիմնադրեցին Աուտիզմի զարգացման կենտրոն և սկսեցին սեմինարներ կազմակերպել։ Ես միշտ մասնակցում էի դրանց, լսում էի աուտիզմի մասին տարբեր մոտեցումներ, կարծիքներ և հենց այնտեղից եմ սկսել ուսումնասիրել երևույթը ավելի խորքային։ Հետագայում սկսեցի աշխատել մեր կենտրոնում,որտեղ 300-ից ավելի երեխա է հաճախում:»
Մերին բլոգ է վարում՝ հիմնականում անդրադառնալով աուտիզմին, և նրա բլոգի բովանդակության մեծ մասը նվիրված է Նարեկին։ Նա հաճախ տեղադրում է տեսանյութեր, որոնք պատմում են Նարեկի առօրյայի, զարգացման և հաջողությունների մասին։

Մերի Թոփալյան
«Դժվարություններ հիմնականում եղել են փոքր տարիքում։ Շատ դուրս չէինք գալիս Նարեկի հետ։ Ուր գնում էինք, նրան տանն էինք թողնում ինչ-որ մեկի հետ, ես նրան ոչ մի տեղ չէի կարողանում հետս տանել։ Համ վարքն էր շատ վատ, համ մարդիկ էին անհասկանալի հայացքներով նայում, երբեմն անտակտ բաներ խոսում կամ հարցեր տալիս։
Արդեն մոտ 5-6 տարի, սկսել ենք ներգրավել նրան ամեն տեղ։ Շատ աշխատանք տարանք հետը, վարքը բավականին շտկվեց, մինչ օրս էլ աշխատում ենք, ու երևի մինչ կյանքի վերջ էլ կաշխատենք։ Որովհետև եթե նրան այդպես թողնեինք, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք»։
She has been nominated for an Academy Award, two Grammy Awards, and the Mercury Prize
Վերջին տարիներին աուտիզմի դեպքերի թվի աճը նկատելի է ամբողջ աշխարհում։ Սակայն մասնագետները նշում են, որ սա պարտադիր չի նշանակում, թե աուտիզմ ունեցող երեխաների իրական թիվն է ավելացել։ Աճը հաճախ կապված է այն փաստի հետ, որ այսօր աուտիզմի մասին ավելի շատ են տեղեկացված թե՛ բժիշկները, թե՛ ծնողները, և ախտորոշման մեթոդները դարձել են ավելի ճշգրիտ ու հասանելի։ Շատ դեպքեր, որոնք տարիներ առաջ կարող էին աննկատ մնալ կամ սխալ ախտորոշվել, այժմ ճիշտ ձևով են բացահայտվում։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ աուտիզմի դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե հիվանդության տարածմամբ, այլ իրազեկության և ախտորոշման որակի բարձրացմամբ։
Հոգեբան, հոգեթերապևտ Օֆելյա Հարությունյանը ընդգծեց, որ վերջին տարիներին աուտիզմ ունեցող երեխաների ինտեգրումը հասարակության մեջ նկատելիորեն աճել է։ Նրա խոսքով՝ ավելի շատ ծնողներ այսօր գիտակցում են, թե որքան կարևոր է երեխային հնարավորություն տալ շփվելու, սովորելու և զարգանալու հավասար պայմաններում։ Միևնույն ժամանակ մասնագետը նշեց, որ դեռ հանդիպում են դեպքեր, երբ ծնողները փորձում են թաքցնել երեխայի աուտիզմը՝ վախենալով շրջապատի արձագանքից կամ չհասկացված վերաբերմունքից։
Հոգեբանը կարևորելով աուտիզմով երեխաների ծնողների հոգեկան առողջությունը ընդգծեց.





«Ծնողները պետք է նախապես տեղեկացնեն երեխայի շրջապատին՝ հարազատներին, դաստիարակներին կամ ուսուցիչներին, նրա առանձնահատկությունների և դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ դա կարևոր է, որպեսզի շրջապատը կարողանա ճիշտ հասկանալ երեխայի վարքը, ցուցաբերի համբերություն և աջակցություն, ոչ թե քննադատություն կամ խուսափողական վերաբերմունք։ Նման բաց ու անկեղծ մոտեցումը նպաստում է երեխայի արագ ինտեգրմանը հասարակության մեջ և ստեղծում ավելի ընդունող ու անվտանգ միջավայր թե՛ երեխայի, թե՛ ծնողների համար»։

Օֆելյա Հարությունյան
Հոգեբան
Գայանե Վարդանյանը, որը երկար տարիներ աշխատում է ներառական խմբերի երեխաների հետ, ևս կարևորեց ներառական խնդիրներով երեխաների ինտեգրումը հասարակության մեջ։ Նրա խոսքով՝ ամենակարևոր քայլերից մեկը շրջապատի՝ հատկապես հասակակիցների, տեղեկացվածությունն ու ճիշտ վերաբերմունքն է։
«Ադապտացիոն փուլը յուրաքանչյուր երեխայի համար անհատական է և չի կարելի կոնկրետ ժամանակ սահմանել։ Որոշ երեխաներ կարող են առհասարակ չցանկանալ դպրոց գալ և հորինել տարբեր պատճառներ՝ գլխացավ, փորացավ կամ այլ հիմնավորումներ։ Այս դեպքում կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները և հասկանալ, արդյոք նրա վարքը խնդրից է գալիս, թե հնարավոր մանիպուլյացիա է։ Ծնողը պետք է ակտիվ համագործակցի դպրոցի հետ, զրուցի ուսուցչի հետ և հասկանա, թե ինչպես է երեխան դրսևորում իրեն դասարանում և միջավայրում։ Անհրաժեշտության դեպքում երեխայի համար կազմակերպվում է աշխատանք հոգեբանի հետ, որպեսզի հեշտացվի հարմարվող փուլը և աջակցվի նրա հուզական ու սոցիալական զարգացմանը»։

Գայանե Վարդանյան
Մանկավարժ
Աուտիզմը ոչ թե դատավճիռ է, այլ առանձնահատկություն, որը պահանջում է ճիշտ մոտեցում և աջակցող միջավայր։ Ճիշտ տեղեկատվությունն ու հասարակության իրազեկվածությունը, ծնողների և մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև երեխայի ինտեգրումը դպրոցում ու սոցիալական միջավայրում մեծապես նպաստում են նրա զարգացմանը և ինքնավստահության ձևավորմանը։ Կարևոր է, որ ընտանիքը հոգ տանի և իր հոգեկան առողջությունն ամրապնդի, իսկ հասարակությունը՝ ընդունի տարբերությունը։
«Առավոտ» օրաթերթ. Virtual Solutions
Տեխնոլոգիաները զարգանում են և այն խմբագրությունները կամ լրագրողները,
որոնք չհասցրին այդ տեմպին, դուրս են մնալու ոլորտի մրցակցությունից
«Առավոտ», հայկական լրատվական օրաթերթ է։ Այն անդրադառնում է Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս կատարվող իրադարձություններին։

2024 թվականից սկսած «Առավոտ» -ի կայքէջում կարող ենք ոչ միայն կարդալ գրված նյութերը, այլև՝ լսել։ Virtual Solutions ընկերության նորարարության շնորհիվ՝ «Առավոտի» կայքում մենք այլևս կարող եք լսել բոլոր հրապարակումների ձայնային տարբերակները: Բոլոր նյութերը «Առավոտ» -ի կայքէջում ընթերցվում են գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի ձայնով:

VS-ն, հայկական արհեստական ​​բանականության ծրագիր է, որն օգնում է օգտատերերին ստեղծել բարձրորակ բովանդակություն: Գործիքը նախատեսված է տեքստից աուդիո/վիդեո և աուդիոյից/վիդեոյից տեքս բովանդակություն գեներացնելու համար։


Ի՞նչ է առաջարկում արհեստական ​​բանականությամբ աշխատող այս գործիքը՝
Ղևոնդ Ղազարյան
Առավոտ խբագրության տեխնիկական թիմի անդամ, Virtual Solutions ընկերության ներկայացուցիչ
  • Տեքստի վերածում աուդիոյի

    Գրավոր բովանդակությունը վերածել կենդանի հնչյունավորման, որը կատարյալ է փոդքասթերի, էլեկտրոնային ուսուցման կամ ներկայացումների համար:
  • Տեքստի վերածում տեսանյութի

    Տարբեր գաղափարներ հեշտությամբ վերածել տեսանյութերի՝ համակցված տեսողական և աուդիո նյութերով:
  • Պատկերի վերածում տեքստի, վերածում աուդիոյի
    Տեքստը հանել պատկերներից և կենդանացրել այն բարձրորակ հնչյունավորման միջոցով՝ բովանդակության ստեղծումը դարձնելով անխափան:
  • Բովանդակության ստեղծում

    Օգտագործել արհեստական ​​բանականությունը՝ տարբեր հարթակների համար գրավիչ բովանդակություն ստեղծելու համար, որը հարմարեցված է տարբեր կարիքներին:
«Սեպտեմբերին մեր առաջին ինտեգրումն ենք կատարել լրատվական կայքերից մեկում։ Եվ մեր արհեստական բանականությանը սովորեցրեցինք ավելի որակյալ ձայն ստանալ տեքստից։ Դիտարկում ենք արել՝ մարդկանց դա հետաքրքիր է, թե՞ ոչ, օգտվո՞ւմ են այդ գործիքից։ Արձանագրել ենք, որ կայքի այցելուների 70 տոկոսից ավելին նախընտրում են լսել աուդիո տարբերակը, քան կարդալ տեքստը։ Հատկապես եթե տեքստը երկար է լինում, ավելի շատ լսում են, քան կարդում։ «Առավոտի» լսարանը ուրախացել էր, որ հենց Արամ Աբրահամյանի ձայնով էին կարդացվելու նյութերը»,- ասաց Ղևոնդ Ղազարյանը։

Ղևոնդ Ղազարյան
2024 թվականի հոկտեմբերի 20-ից կիրառելով Virtual Solutions գործիքը «Առավոտում»՝ մինչ փետրվարի 20-ը գեներացրել են 6385 հոդված, որոնք վերածել են աուդիո տարբերակի։ Դա մոտավոր հավասար է 1 մլն 340 հազար բառի կամ 196 ժամ աուդիոյի։
Ընդհանուր առմամբ ստեղծման օրվանից Virtual Solutions-ի այս նորարարության միջոցով 20 հազար հոդված է վերածվել աուդիո տարբերակի, որը կազմում է մոտ 600 ժամ։
Ղևոնդ Ղազարյան
Առավոտ խբագրության տեխնիկական թիմի անդամ, Virtual Solutions ընկերության ներկայացուցիչ
VS-ն, փորձում է համագործակցել տարբեր խմբագրությունների հետ և կարևոր է նշել, որ տեքստից խոսք գործիքը կիրառելիս, հենց խմբագրություններն են ընտրում, թե ում ձայնով պետք է ընթերցվեն նյութերը։

Տվյալ անձի ձայնի հեղինակային իրավունքների մասը նույնպես փոխանցվում է ընկերությանը։ Այսինքն, ընկերությունը պարտադիր ստանում է թույտվություն կլոնավորելու X անձնավորության ձայնը և այնուհետև այն վերածելու թվային կոդերի և կիրառելու։
Virtual Solutions-ի կայքում կա նաև «խոսքից տեքստ» (Speech to text) տարբերակը, այսինքն՝ մարդիկ կարող են իրենց աուդիո կամ վիդեո պրոդուկտը ներբեռնել համակարգ, համակարգը կստեղծի դրա հայերեն տեքստը։ Դա այս պահին օգտագործվում է հայերեն ֆիլմերի ու մուլտֆիլմների սուբտիտրեր գեներացնելու համար, որը կհեշտացնի լսողական խնդիրներ ունեցող մարդկանց կյանքը։

Ահա մեկ օրինակ գործիքի տեքստից-խոսք ծառայությունից՝
Լրագրող։
Ի՞նչ ինֆորմացիոն բազայի հիման վրա եք ստեղծել ԱԲ Virtual Solutions գործիքը։
Ղևոնդ Ղազարյան։
Մեր մոդելները ստեղծվել են լրատվական բազայի հիման վրա, ինչի շնորհիվ շատ լավ կարդում են լրատվական տեքստեր։ Ստեղծված մոդելների բազան հեղինակային իրավունքով պատկանում է մեզ։ Այսինքն՝ ունենք մեր կրթական ծրագիրը՝ մոդելներին կրթելու համար։ Փորձ ունենք նաև փոդքասթերի վերաբերյալ, մեր խոսակները կարողանում են փոդքասթը վերածել աուդիո տարբերակի։

«Virtual Solutions-ի կայքում այս պահին կան 4 խոսնակի ձայներ, որոնց ձայնը հեղինակային իրավունքով պատկանում է ընկերությանը։ Ընկերությունն այդ թիվը փորձում է հասցնել 10-ի։ «Տեքստից խոսք», «խոսքից տեքստ» ծառայություններն այս պահին փորձում են ներդնել Հայաստանում ամենամեծ կրթական համակարգում, որն օգտագործվելու է մեծ քանակով աշակերտների կողմից։

Գործիքը բաց է նաև ազատ օգտագործման համար, սակայն ունի որոշ սահմանափակումներ։ Գործիքի ամբողջական տարբերակից կարողանում են օգտվել միայն այն լրատվամիջոցները, որոնք համագործակցում են ընկերության հետ։ Սա արվում է առաջնահերթ հասարակության համար, որպեսզի գործիքն օգտագործելով չստեղծեն ապատեղեկատվություն, ֆիշինգներ, հատկապես հայտնի անձանց ձայնները կլորանավորելով։
4 խոսնակի ձայները
Խմբագրությունների կողմից x անձանց կլոնավորված ձայները բաց չեն ազատ օգտագործման համար։
~
All text, photo, and video materials belong to their owners and are for demonstration purposes only. Please do not use them in commercial projects.