Արիություն
«Դիրքը պահում եմ այն երեխայի համար, ով այս պահին քնած է, և կարևոր չէ, թե այդ երեխան որտեղ է քնած՝ Մարտակերտու՞մ, թե՞ Երևանում։
Բոլոր դիրքապահները թագավոր տղերք են»։

Արմեն Հովհաննիսյան

2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23։50-ից մինչև 00։15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել էր հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր։Թշնամին մինչև ատամները զինված հատուկ ստորաբաժանման խմբերով երկու ուղղությամբ դիվերսիոն հարձակում էր իրականացրել։ Թշնամու նպատակն էր անսպասելի հարձակումով խուճապի մատնել և գրավել հայկական դիրքերը։


Սակայն նրանց շարժը ժամանակին նկատել էր դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը։ Նա այդ մասին անհապաղ զգուշացրել էր իր ծառայակիցներին՝ թույլ չտալով, որ թշնամին անակնկալի բերի դիրքապահներին։ Առանց վարանելու նա անցել էր դիմագրավվման։

Նրա գործողությունների շնորհիվ զինակից ընկերները կարողացել էին պատրաստվել մարտի, նա նաև ժամանակ էր շահել օգնող ուժերի համար։


Երիտասարդ հայ զինվորների 2 ուղղություններով էլ կազմակերպված պաշտպանության շնորհիվ թշնամուն մարդկային և նյութական ահռելի կորուստներ էին պատճառում, դուրս շպրտելով ելման դիրքեր։ Մարտերի ժամանակ Արմենը ծանր վիրավորում ստանալով շարունակել էր պայքարել՝ դիրքը չզիջելով մինչև վերջին շունչը։ Իրեն վստահված դիրքը արյան գնով պաշտպանելով Արմեն Հովհաննիսյանն անմահացել է 2014թ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը։

Մարինե Հովհաննիսյան
Արմեն Հովհաննիսյանի մայրը
Մարինե Հովհաննիսյան
Արմեն Հովհաննիսյանի մայրը