Արմեն Հովհաննիսյանը մերօրյա հերոսներից է, որը իր կյանքը նվիրեց հայրենիքի պաշտպանությանը։ 2014 թվականի հունվարի 19-ին Արմենը հերոսաբար զոհվեց՝ կանխելով հակառակորդի ներթափանցման փորձը և փրկելով ծառայակիցների կյանքը։ Նրա արիությունն ու անձնազոհությունը դարձել են ոգեշնչման աղբյուր սերունդների համար։ Այսօր նրա անունը խոսում է քաջության, նվիրվածության, հայրենասիրության մասին։