Սրահում ներկայացված են ոչ միայն Արմեն Հովհաննիսյանին պատկանող իրեր, այլ նաև բազմաթիվ գրքեր և զինվորական առարկաներ, որոնք օգտագործվել են Արցախյան պատերազմի ժամանակ։
Տրամադրվել է ՀՀ ՊՆ-ի կողմից՝ ցուցադրության համար։ Ցուցադրության մեջ ներառված են նաև այլ լուսանկարներ բանակային առօրյայից և տարբեր ժամանակների պատերազմներից։
Գրքեր
Ցուցադրվում են այցելուների ընթերցանության համար։ Գրքերն ընծայել են հեղինակները, զինվորականները և հայրենիքի նվիրյալների մասին գրող անձինք՝ ի հիշատակ և ի նպաստ հերոսների պատմությունների փոխանցման։
Սվին դանակ
Օգտագործվել է Արցախյան առաջին պատերազմում։ Պատերազմի մասնակիցը որոշել է այն նվիրել փառքի սրահին՝ որպես պատերազմը ներկայացնող իր։
Զինվորական ջրաման
Ներկայացված է փառքի սրահում որպես զինվորական պարագաների օրինակ։ Ջրամանն օգտագործվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։
Զինվորական գլխարկ
Մայիսի 9-ին փառքի սրահում տարրական դասարնի իրականացված միջոցառման ավարտից հետո դպրոցական տղան իր զինվորական համազգեստի գլխարկը նվիրել է փառքի սրահին։