Ռաֆո Հասանը Երևանում հիմնել է իր խանութը՝ «Կարմիր պղպեղ սուպերմարկետը»։ Այստեղ նա բերել է այն համեմունքները, որոնք կապում են մարդկանց իրենց հայրենիքի հետ։ Նրա խոսքով՝ այստեղ կարելի է գտնել գրեթե ամեն հնդկական համ։ Խանութը բացելու հիմնական նպատակը եղել է ոչ միայն վաճառքը, այլ նաև այն, որ հնդիկները Երևանում կարողանան գտնել իրենց ծանոթ բույրերն ու համերը և մի պահ զգալ իրենց ավելի մոտ տանը։