Սակայն թվերը միայն պատմության մի մասն են ներկայացնում։ Միգրացիոն դրական հաշվեկշռի հետևում կանգնած են հազարավոր անհատական որոշումներ, տարբեր երկրներից եկած մարդկանց ճակատագրեր ու նոր ակնկալիքներ։ Վերջին տարիներին Երևանի սոցիալական և մշակութային դիմագիծը ձևավորվում է երեք առանձնահատուկ հոսքերի ազդեցությամբ՝ Ռուսաստանից տեղափոխված մասնագետների, Հնդկաստանից ժամանած աշխատողների և Իրանից եկած երիտասարդների ու ընտանիքների միջոցով։
Նրանցից յուրաքանչյուրն ունի Հայաստան գալու իր պատճառները, սակայն բոլորին միավորում է մեկ բան՝ Երևանը դարձել է այն վայրը, որտեղ նրանք փորձում են գտնել նոր հնարավորություններ և կառուցել իրենց ապագան։