Ազգային երազանքի
և հույսի ճանապարհը
Երևանի հարավային արվարձանում գտնվող Նուբարաշեն թաղամասը շատերի համար այսօր զուգորդվում է բանտի կամ աղբավայրի հետ, սակայն նրա հիմնադրման պատմությունը հայ ժողովրդի «ազգային երազանքի» և վերածննդի ամենահուզիչ էջերից մեկն է։ Այն ստեղծվեց որպես հայրենադարձների համար նոր կյանքի սկիզբ և հայրենիքի հետ կորցրած կապը վերականգնելու սրբազան վայր:
Ո՞ւմ անունն է կրում Նուբարաշենը
Աղբյուր՝ Պողոս Նուբարի գրադարան, Փարիզ (Bibliothèque Nubar, Paris)
Նուբարաշենի պատմությունը անմիջական կապ ունի Պողոս Նուբար Փաշայի (1851-1930) անձի հետ, ով հայ ականավոր ազգային գործիչ էր, բարերար և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հիմնադիր նախագահը։ Նա Եգիպտոսի նախկին վարչապետ Նուբար Փաշայի որդին էր և կրթություն էր ստացել Ֆրանսիայում ու Շվեյցարիայում որպես ինժեներ։

Այս ֆոտոմոնտաժը ներկայացնում է նրա բազմակողմանի կերպարը։ Նույն անձը պատկերված է երեք տարբեր դերերով՝ գործարար, բարեգործ և դիվանագետ։ Պատկերը խորհրդանշում է, թե ինչպես էր Պողոս Նուբարը միաժամանակ համատեղում այս կարևոր դերերը՝ ծառայելով հայկական շահերին միջազգային ասպարեզում։

Պողոս Նուբարը հայտնի էր իր գյուտերով, մասնավորապես՝ ավտոմատ գութանի ստեղծմամբ, որը 1900 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է ոսկե մեդալի և ֆրանսիական բարձրագույն պարգևների։
Պողոս Նուբարի գործունեության առանցքը հայ ժողովրդի մշակութային և տնտեսական վերելքին աջակցելն էր։ Նրա ամենանշանակալի ծրագիրը Խորհրդային Հայաստանում Նուբարաշեն ավանի հիմնադրումն էր, որի համար նա անձամբ նվիրաբերեց 100,000 դոլար՝ նպատակ ունենալով հայրենադարձ հայերի համար ստեղծել նոր կյանքի հուսալի օջախ։ Նա պատրաստ էր ընդունել Երևանի իշխանությունների պայմանները, միայն թե տեսներ ավանի կառուցումն իր կենդանության օրոք։

Բացի Նուբարաշենից, նրա միջոցներով Երևանում կառուցվեց Մարի Նուբարի անվան ակնաբուժական կլինիկան՝ ի հիշատակ իր կնոջ, և հիմնվեցին «Նուբարյան մրցանակներ» Երևանի պետական համալսարանի լավագույն ուսանողների համար։ Չնայած այն հանգամանքին, որ նա կրթվել էր Եվրոպայում և քիչ էր խոսում հայերեն, Պողոս Նուբարը մնաց հայրենիքի վերածննդի և «ազգային երազանքի» իրագործման ամենանվիրյալ ջատագովներից մեկը։
Ինչպե՞ս է ստեղծվել Նուբարաշենը
Ժամանակագրություն (Timeline)
Մշակութաբան Նազարեթ Կարոյանի համար Նուբարաշենը պարզապես թաղամաս չէ, այլ իր ընտանեկան պատմության և հայրենադարձների «ազգային երազանքի» սկզբնակետը, քանի որ նրա ընտանիքը ավանի հենց առաջին բնակիչներից է եղել:
Նա ջերմությամբ վերհիշում է իր մանկության այն բակերը, որտեղ տիրում էր բացարձակ համերաշխություն. մարդիկ չունեին բարձր ցանկապատեր, ապրում էին պարզ կենցաղով և ամեն ինչ կառուցում էին միասնական ջանքերով:
Այդ տարիների ամենավառ խորհրդանիշներից մեկը Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 դպրոցն է, որը հիմնադրվել է 1932 թվականին։ Ուշագրավ է, որ դպրոցի նախագծի հեղինակը հենց ինքը՝ ականավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն էր, ով անձամբ էր հետևում ավանի շինարարությանը։
Նազարեթը ժպիտով հիշում է մի զվարճալի դրվագ. թեև դպրոցը գտնվում էր անմիջապես իրենց տան դիմաց, նա, միևնույն է, հաճախ էր ուշանում դասերից:
Նրա հիշողություններում Նուբարաշենը տպավորվել է որպես մի անհոգ վայր, որտեղ փողոցները դեռ համարակալված չէին և կոչվում էին «կարմիր» կամ «սպիտակ» թաղեր՝ ըստ տների տանիքների գույների։ Երեկոյան ժամերին երեխաները հավաքվում էին դիտելու Արարատի աննկարագրելի տեսարանը, որն այն տարիներին, երբ դեռ չկային բազմահարկ շենքեր, թվում էր, թե իրենց հետ նույն հարթության վրա է:
Ի՞նչ է զգում այցելելով Նուբարաշեն Նազարեթ Կարոյանը
Նուբարաշենի հնաբնակ Նունեն պատմում է, որ ընտանիքով համայնք են տեղափոխվել 1993 թվականին։ Նրա ամուսինը զինվորական էր, և հենց ծառայության հետ կապված նրանք տեղափոխվել են այստեղ՝ հաստատվելով Նուբարաշենում մինչև այսօր։
Նրա խոսքով՝ առաջին տարիներին համայնքը բավական վատ վիճակում էր, և նույնիսկ մի պահ մտածում էին այնտեղից գնալու մասին։ Սակայն ժամանակի ընթացքում Նուբարաշենը սկսեց փոխվել՝ տարածքը աստիճանաբար մաքրվեց, բարեկարգվեց: Նա նաև հիշում է համայնքի նախկին տարիները, երբ հատկապես բերքահավաքի ժամանակ բակերը լցվում էին աշխուժությամբ։ Հարևանները հավաքվում էին միասին թութ թափ տալու, և այդ ամենը վերածվում էր իսկական համայնքային իրարանցման։ Նուբարաշենի բնակիչների հարաբերությունները, նրա խոսքով, միշտ եղել են ջերմ, մտերմիկ։

Նկարը պատրաստված է ԱԲ-ի օգնությամբ(ChatGPT)

Նուբարաշենի բնակիչ Մայրանուշ տատը համայնքում բնակվում է 1992 թվականից։ Նա պատմում է, որ այդ տարիներին Նուբարաշենը այնքան էլ բարվոք վիճակում չէր գտնվում, սակայն ժամանակի ընթացքում համայնքը սկսեց աստիճանաբար բարեկարգվել և զարգանալ։

Այսօր Նուբարաշենը ունի նաև իրեն նվիրված տոն՝ Նուբարաշենի օր, որը նշվում է ամեն տարի մայիս ամսին՝ մեծ շուքով և համայնքային միջոցառումներով։ Համայնքի զարգացման կարևոր քայլերից մեկը եղել է նաև Սրբոց Նահատակաց եկեղեցու կառուցումը, որը տեղի է ունեցել 2015 թվականին։ նախագծի հեղինակը Արտակ Ղուլյանն է։ Վերջին տարիներին Նուբարաշենում կառուցվել են նաև զարգացման կենտրոններ և ժամանցի վայրեր, որտեղ հավաքվում են երեխաները: