Աուտիզմը դատավճիռ չէ
Նարեկը, ինչպես և իր հասակակից բոլոր երեխաները, կյանքի առաջին տարիներին ուներ զարգացման բնականոն ընթացք․ նա սկսեց քայլել ժամանակին, արձագանքում էր ծնողների ձայնին և հետաքրքրությամբ էր ուսումնասիրում իր շրջապատող աշխարհը։ Սակայն երկու տարեկանում ծնողները սկսեցին նկատել, որ Նարեկը չի արձագանքում իր անվանը, չի խոսում և ունի վարքային խնդիրներ։ Բժշկական հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվեց աուտիզմ, որը պահանջում է հատուկ ուշադրություն, խոսքի և վարքային աջակցություն։
Նարեկի քույրը՝ Մերի Թոփալյանը, որը ակտիվ դերակատարում ունի Նարեկի խնամքի գործում, ընդգծեց․ «Ծնողներս հիմնադրեցին Աուտիզմի զարգացման կենտրոն և սկսեցին սեմինարներ կազմակերպել։ Ես միշտ մասնակցում էի դրանց, լսում էի աուտիզմի մասին տարբեր մոտեցումներ, կարծիքներ և հենց այնտեղից եմ սկսել ուսումնասիրել երևույթը ավելի խորքային։ Հետագայում սկսեցի աշխատել մեր կենտրոնում,որտեղ 300-ից ավելի երեխա է հաճախում:»
Մերին բլոգ է վարում՝ հիմնականում անդրադառնալով աուտիզմին, և նրա բլոգի բովանդակության մեծ մասը նվիրված է Նարեկին։ Նա հաճախ տեղադրում է տեսանյութեր, որոնք պատմում են Նարեկի առօրյայի, զարգացման և հաջողությունների մասին։

Մերի Թոփալյան
«Դժվարություններ հիմնականում եղել են փոքր տարիքում։ Շատ դուրս չէինք գալիս Նարեկի հետ։ Ուր գնում էինք, նրան տանն էինք թողնում ինչ-որ մեկի հետ, ես նրան ոչ մի տեղ չէի կարողանում հետս տանել։ Համ վարքն էր շատ վատ, համ մարդիկ էին անհասկանալի հայացքներով նայում, երբեմն անտակտ բաներ խոսում կամ հարցեր տալիս։
Արդեն մոտ 5-6 տարի, սկսել ենք ներգրավել նրան ամեն տեղ։ Շատ աշխատանք տարանք հետը, վարքը բավականին շտկվեց, մինչ օրս էլ աշխատում ենք, ու երևի մինչ կյանքի վերջ էլ կաշխատենք։ Որովհետև եթե նրան այդպես թողնեինք, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք»։
She has been nominated for an Academy Award, two Grammy Awards, and the Mercury Prize
Վերջին տարիներին աուտիզմի դեպքերի թվի աճը նկատելի է ամբողջ աշխարհում։ Սակայն մասնագետները նշում են, որ սա պարտադիր չի նշանակում, թե աուտիզմ ունեցող երեխաների իրական թիվն է ավելացել։ Աճը հաճախ կապված է այն փաստի հետ, որ այսօր աուտիզմի մասին ավելի շատ են տեղեկացված թե՛ բժիշկները, թե՛ ծնողները, և ախտորոշման մեթոդները դարձել են ավելի ճշգրիտ ու հասանելի։ Շատ դեպքեր, որոնք տարիներ առաջ կարող էին աննկատ մնալ կամ սխալ ախտորոշվել, այժմ ճիշտ ձևով են բացահայտվում։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ աուտիզմի դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե հիվանդության տարածմամբ, այլ իրազեկության և ախտորոշման որակի բարձրացմամբ։
Հոգեբան, հոգեթերապևտ Օֆելյա Հարությունյանը ընդգծեց, որ վերջին տարիներին աուտիզմ ունեցող երեխաների ինտեգրումը հասարակության մեջ նկատելիորեն աճել է։ Նրա խոսքով՝ ավելի շատ ծնողներ այսօր գիտակցում են, թե որքան կարևոր է երեխային հնարավորություն տալ շփվելու, սովորելու և զարգանալու հավասար պայմաններում։ Միևնույն ժամանակ մասնագետը նշեց, որ դեռ հանդիպում են դեպքեր, երբ ծնողները փորձում են թաքցնել երեխայի աուտիզմը՝ վախենալով շրջապատի արձագանքից կամ չհասկացված վերաբերմունքից։
Հոգեբանը կարևորելով աուտիզմով երեխաների ծնողների հոգեկան առողջությունը ընդգծեց.





«Ծնողները պետք է նախապես տեղեկացնեն երեխայի շրջապատին՝ հարազատներին, դաստիարակներին կամ ուսուցիչներին, նրա առանձնահատկությունների և դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ դա կարևոր է, որպեսզի շրջապատը կարողանա ճիշտ հասկանալ երեխայի վարքը, ցուցաբերի համբերություն և աջակցություն, ոչ թե քննադատություն կամ խուսափողական վերաբերմունք։ Նման բաց ու անկեղծ մոտեցումը նպաստում է երեխայի արագ ինտեգրմանը հասարակության մեջ և ստեղծում ավելի ընդունող ու անվտանգ միջավայր թե՛ երեխայի, թե՛ ծնողների համար»։

Օֆելյա Հարությունյան
Հոգեբան
Գայանե Վարդանյանը, որը երկար տարիներ աշխատում է ներառական խմբերի երեխաների հետ, ևս կարևորեց ներառական խնդիրներով երեխաների ինտեգրումը հասարակության մեջ։ Նրա խոսքով՝ ամենակարևոր քայլերից մեկը շրջապատի՝ հատկապես հասակակիցների, տեղեկացվածությունն ու ճիշտ վերաբերմունքն է։
«Ադապտացիոն փուլը յուրաքանչյուր երեխայի համար անհատական է և չի կարելի կոնկրետ ժամանակ սահմանել։ Որոշ երեխաներ կարող են առհասարակ չցանկանալ դպրոց գալ և հորինել տարբեր պատճառներ՝ գլխացավ, փորացավ կամ այլ հիմնավորումներ։ Այս դեպքում կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները և հասկանալ, արդյոք նրա վարքը խնդրից է գալիս, թե հնարավոր մանիպուլյացիա է։ Ծնողը պետք է ակտիվ համագործակցի դպրոցի հետ, զրուցի ուսուցչի հետ և հասկանա, թե ինչպես է երեխան դրսևորում իրեն դասարանում և միջավայրում։ Անհրաժեշտության դեպքում երեխայի համար կազմակերպվում է աշխատանք հոգեբանի հետ, որպեսզի հեշտացվի հարմարվող փուլը և աջակցվի նրա հուզական ու սոցիալական զարգացմանը»։

Գայանե Վարդանյան
Մանկավարժ
Աուտիզմը ոչ թե դատավճիռ է, այլ առանձնահատկություն, որը պահանջում է ճիշտ մոտեցում և աջակցող միջավայր։ Ճիշտ տեղեկատվությունն ու հասարակության իրազեկվածությունը, ծնողների և մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև երեխայի ինտեգրումը դպրոցում ու սոցիալական միջավայրում մեծապես նպաստում են նրա զարգացմանը և ինքնավստահության ձևավորմանը։ Կարևոր է, որ ընտանիքը հոգ տանի և իր հոգեկան առողջությունն ամրապնդի, իսկ հասարակությունը՝ ընդունի տարբերությունը։






Գործո՞ղ, թե՞ չգործող օրենքներ


Ո՞վ կամ ովքե՞ր են պատասխանատու

Երևանի ճարտարապետությունն ու քաղաքային միջավայրն այսօր կռիվ են տալիս ժամանակակից և պատմական արժեքների հետ, հատկապես շենքերի ճակատների և տանիքների քիվերի զարդանախշերի պահպանման հարցում։ Քաղաքի անխախտելի ժառանգությունն ու նոր շինությունների աճը ենթադրում են, որ անհրաժեշտ է մշակել հստակ գործող օրենքներ՝ պահպանելով պատմամշակութային արժեքները, ինչպես նաև ապահովելով քաղաքի բնականոն զարգացումը։

Իսկ օրենքները գործու՞մ են, թե՞ դրանք էլ ավելի են օգնում կամ նպաստում, որպեսզի մենք կորցնենք արդեն իսկ մեր անհետացող ժառանգությունը։
Մարկ Գրիգորյան
լրագրող
«Հիմա Երևանում մարդիկ ավելի շատ են ապրում, ու դա էլ բերում է փոփոխությունների»

Թեև օրենքները միայն թղթի վրա են, սակայն, դրանք կան։ Ուղղակի պետք է ավելի խստացնել և բացառել «հայտնի» բարեկամական կապը։

Զրուցելով ՀՀ Քաղաքշինության կոմիտեի փոխնախագահ Նունե Պետրոսյանի հետ, եկանք այն եզրահանգման, որ օրենսդրական կարգավորումները առկա են, սակայն, պետք է դրանք խստացվեն։
  • Աշոտ Սնխչյան
    ճարտարապետ, «SNKH Studio» համահիմնադիր և տնօրեն
    Այսօր տանիքների 90%-ը սեփականաշնորհված է, իսկ փոփոխությունները գրեթե անշրջելի են։ Բացի այդ, վերջին տարիներին տանիքներին ավելորդ շինությունները ևս 90%-ով օրինական և սեփականաշնորհված են։Բոլորն ունեն համապատասխան փաստաթղթեր, որոնք չես կարող ուղղակի ոչնչացնել։
  • Նունե Պետրոսյան
    ՀՀ քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահ
    Իրավական ակտեր գոյություն ունեն, սակայն, դրանք հաճախ անտեսվում են։ Հասարակության մտածելակերպն է․օրենքը ստեղծված է խախտելու համար՝ «կխախտեմ, կվճարեմ, հետո էլի կխախտեմ»։ Սրա պատճառը նաև այն է, որ սահմանված տույժերի չափը ցածր է։

  • Մարկ Գրիգորյան
    լրագրող

    Երբ հասարակությունն ակտիվանում է ու օգնության է կանչում զանգվածային լրատվությանը, այդ ժամանակ հաջողում է:
Քիվերի զարդանախշերը կարող են լինել և՛ հուշարձան համարվող, և՛ չհամարվող շենքերի վրա։Շենքերը, որոնք համարվում են հուշարձան, ներառված են պատմության և մշակութային հուշարձանների ցանկի մեջ։ Կան շենքեր, որոնք հայտարագրված են որպես նորահայտ հուշարձան, որոնց ճակատային հատվածում որևէ փոփոխություն չի թույլատրվում անել։
Շենքերը, որոնք հուշարձան չեն համարվում, բայց ունեն մշակութային արժեք ունեցող ճակատային հատվածներ, կարգավորվում են գոտևորման նախագծերով։ Այս նախագծերն են սահմանում, թե ինչպես կարելի է վերակառուցել կամ փոփոխել շենքերը՝ առանց խաթարելու դրանց պատմամշակութային դիմագիծը։ Նորմատիվ փաստաթղթերի և կանոնակարգերի մշակումը նպատակ ունի ապահովել պահպանման արդյունավետությունը։ Դրանք սահմանում են թույլատրելի և արգելված միջամտությունները, ինչպես նաև նախատեսում են պատժամիջոցներ խախտումների համար։ Նույնիսկ, եթե շենքի ամբողջական ոչնչացում չի իրականացվում, ցանկացած փոփոխություն, որը խախտում է շենքի սկզբնական տեսքը, կարող է վնասել նրա ճարտարապետական ձևը:



Այստեղ քարտեզով, ըստ Երևանի վարչատարածքների, երևում են շինթույլտվությունները: Տվյալները վերցված են Երևանի քաղաքապետարանի էջից։
667
676
719

728
372
729

113
192
257
467
373
730
Քաղաքի փոփոխվող դիմագիծն երևում է տարբեր վարչատարածքների (Կենտրոն, Արաբկիր, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա) շենքերի տանիքներին նայելիս:
Հուշարձան համարվող շենքերում փոփոխություններ կատարել հնարավոր է միայն գիտամեթոդական խորհրդի հաստատմամբ։ Ցանկացած նախագիծ, մինչև իրագործումը, անցնում է փորձաքննություն՝ ստուգելու իրավական և մասնագիտական չափանիշներին համապատասխանությունը։ Այս գործընթացում ներգրավվում են տարբեր գերատեսչություններ, որոնք գնահատում են մշակված փաստաթղթի համապատասխանությունը քաղաքաշինական նորմերին։
Վերահսկողությունը շարունակվում է նաև իրականացումը սկսելուց հետո․տեսչական մարմինները ապահովում են, որ նախագծից շեղումներ չլինեն։

— Նունե Պետրոսյան
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահ
Սակայն պատժամիջոցները միշտ չէ, որ համարժեք են պատճառված վնասին, ուստի անհրաժեշտ է մշակել մեխանիզմներ, որոնք կստիպեն խախտողին վերականգնել վնասված շենքի տեսքը: Օրենսդրական փաստաթղթերը մշտապես պետք է վերանայվեն և թարմացվեն՝ հաշվի առնելով նոր ծագող խնդիրները։
Այս պահին, Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ, մշակվում է Երևանի կենտրոնի վերաբերյալ օրենքի նախագիծ, որը սահմանելու է դիմագծի պահպանման համար անհրաժեշտ սահմանափակումներն ու չափորոշիչները։ Օրենքի հաստատումից հետո այն կդառնա պարտադիր փաստաթուղթ, որը թույլ չի տա քաղաքաշինական անկանոն միջամտություններ։

— Նունե Պետրոսյան
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահ

Պատճառները շատ են․․․
Անօրինական շինությունները օրինականացվել են, այդ պատճառով էլ հիմա կանգնած ենք Երևանի հենց այս պատկերի առջև։
Քաղաքաշինական օրենքների խախտումը պատշաճ չի իրականացվում, այդ պատճառով էլ ունենք ավելորդ անիմաստ շինություններ։

Համաձայն Երևանի քաղաքապետարանի 2023 թվականի՝ Երևան քաղաքի ճարտարապետությունն ընդգծելու և շենք-շինությունների արտաքին տեսքը պահպանելու որոշման՝ 2023 թվականի ապրիլի 18-ին Երևան համայնքի ավագանու 759-Ն որոշմամբ սահմանվել են գովազդի, գովազդի միջոցի տեղադրման (տեղաբաշխման) նոր չափորոշիչներ։ Ըստ այդ որոշման՝ գովազդը, գովազդի միջոցը պետք է համահունչ լինի Երևանի ճարտարապետությանը և համապատասխանի այն օբյեկտին, միջավայրին, որտեղ տեղադրված է:
Բայց իրականությունն այլ է․..

Երևանը կորցնում է իր դիմագիծը, որովհետև հասարակությունն ու պաշտոնատար անձինք իրենց շահը գերադասում են պատմական ժառանգությունից։

Իսկ շենքերը Երևանի կորցնում են իրենց երբեմնի տեսքը, քաղաքը կորցնում է դիմագիծը. երեկվա գեղեցիկ քիվերով տանիքներն այսօր կորել են ավելորդ շինությունների մեջ…