Աուտիզմը դատավճիռ չէ
Նարեկը, ինչպես և իր հասակակից բոլոր երեխաները, կյանքի առաջին տարիներին ուներ զարգացման բնականոն ընթացք․ նա սկսեց քայլել ժամանակին, արձագանքում էր ծնողների ձայնին և հետաքրքրությամբ էր ուսումնասիրում իր շրջապատող աշխարհը։ Սակայն երկու տարեկանում ծնողները սկսեցին նկատել, որ Նարեկը չի արձագանքում իր անվանը, չի խոսում և ունի վարքային խնդիրներ։ Բժշկական հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվեց աուտիզմ, որը պահանջում է հատուկ ուշադրություն, խոսքի և վարքային աջակցություն։
Նարեկի քույրը՝ Մերի Թոփալյանը, որը ակտիվ դերակատարում ունի Նարեկի խնամքի գործում, ընդգծեց․ «Ծնողներս հիմնադրեցին Աուտիզմի զարգացման կենտրոն և սկսեցին սեմինարներ կազմակերպել։ Ես միշտ մասնակցում էի դրանց, լսում էի աուտիզմի մասին տարբեր մոտեցումներ, կարծիքներ և հենց այնտեղից եմ սկսել ուսումնասիրել երևույթը ավելի խորքային։ Հետագայում սկսեցի աշխատել մեր կենտրոնում,որտեղ 300-ից ավելի երեխա է հաճախում:»
Մերին բլոգ է վարում՝ հիմնականում անդրադառնալով աուտիզմին, և նրա բլոգի բովանդակության մեծ մասը նվիրված է Նարեկին։ Նա հաճախ տեղադրում է տեսանյութեր, որոնք պատմում են Նարեկի առօրյայի, զարգացման և հաջողությունների մասին։

Մերի Թոփալյան
«Դժվարություններ հիմնականում եղել են փոքր տարիքում։ Շատ դուրս չէինք գալիս Նարեկի հետ։ Ուր գնում էինք, նրան տանն էինք թողնում ինչ-որ մեկի հետ, ես նրան ոչ մի տեղ չէի կարողանում հետս տանել։ Համ վարքն էր շատ վատ, համ մարդիկ էին անհասկանալի հայացքներով նայում, երբեմն անտակտ բաներ խոսում կամ հարցեր տալիս։
Արդեն մոտ 5-6 տարի, սկսել ենք ներգրավել նրան ամեն տեղ։ Շատ աշխատանք տարանք հետը, վարքը բավականին շտկվեց, մինչ օրս էլ աշխատում ենք, ու երևի մինչ կյանքի վերջ էլ կաշխատենք։ Որովհետև եթե նրան այդպես թողնեինք, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք»։
She has been nominated for an Academy Award, two Grammy Awards, and the Mercury Prize
Վերջին տարիներին աուտիզմի դեպքերի թվի աճը նկատելի է ամբողջ աշխարհում։ Սակայն մասնագետները նշում են, որ սա պարտադիր չի նշանակում, թե աուտիզմ ունեցող երեխաների իրական թիվն է ավելացել։ Աճը հաճախ կապված է այն փաստի հետ, որ այսօր աուտիզմի մասին ավելի շատ են տեղեկացված թե՛ բժիշկները, թե՛ ծնողները, և ախտորոշման մեթոդները դարձել են ավելի ճշգրիտ ու հասանելի։ Շատ դեպքեր, որոնք տարիներ առաջ կարող էին աննկատ մնալ կամ սխալ ախտորոշվել, այժմ ճիշտ ձևով են բացահայտվում։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ աուտիզմի դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե հիվանդության տարածմամբ, այլ իրազեկության և ախտորոշման որակի բարձրացմամբ։
Հոգեբան, հոգեթերապևտ Օֆելյա Հարությունյանը ընդգծեց, որ վերջին տարիներին աուտիզմ ունեցող երեխաների ինտեգրումը հասարակության մեջ նկատելիորեն աճել է։ Նրա խոսքով՝ ավելի շատ ծնողներ այսօր գիտակցում են, թե որքան կարևոր է երեխային հնարավորություն տալ շփվելու, սովորելու և զարգանալու հավասար պայմաններում։ Միևնույն ժամանակ մասնագետը նշեց, որ դեռ հանդիպում են դեպքեր, երբ ծնողները փորձում են թաքցնել երեխայի աուտիզմը՝ վախենալով շրջապատի արձագանքից կամ չհասկացված վերաբերմունքից։
Հոգեբանը կարևորելով աուտիզմով երեխաների ծնողների հոգեկան առողջությունը ընդգծեց.





«Ծնողները պետք է նախապես տեղեկացնեն երեխայի շրջապատին՝ հարազատներին, դաստիարակներին կամ ուսուցիչներին, նրա առանձնահատկությունների և դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ դա կարևոր է, որպեսզի շրջապատը կարողանա ճիշտ հասկանալ երեխայի վարքը, ցուցաբերի համբերություն և աջակցություն, ոչ թե քննադատություն կամ խուսափողական վերաբերմունք։ Նման բաց ու անկեղծ մոտեցումը նպաստում է երեխայի արագ ինտեգրմանը հասարակության մեջ և ստեղծում ավելի ընդունող ու անվտանգ միջավայր թե՛ երեխայի, թե՛ ծնողների համար»։

Օֆելյա Հարությունյան
Հոգեբան
Գայանե Վարդանյանը, որը երկար տարիներ աշխատում է ներառական խմբերի երեխաների հետ, ևս կարևորեց ներառական խնդիրներով երեխաների ինտեգրումը հասարակության մեջ։ Նրա խոսքով՝ ամենակարևոր քայլերից մեկը շրջապատի՝ հատկապես հասակակիցների, տեղեկացվածությունն ու ճիշտ վերաբերմունքն է։
«Ադապտացիոն փուլը յուրաքանչյուր երեխայի համար անհատական է և չի կարելի կոնկրետ ժամանակ սահմանել։ Որոշ երեխաներ կարող են առհասարակ չցանկանալ դպրոց գալ և հորինել տարբեր պատճառներ՝ գլխացավ, փորացավ կամ այլ հիմնավորումներ։ Այս դեպքում կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները և հասկանալ, արդյոք նրա վարքը խնդրից է գալիս, թե հնարավոր մանիպուլյացիա է։ Ծնողը պետք է ակտիվ համագործակցի դպրոցի հետ, զրուցի ուսուցչի հետ և հասկանա, թե ինչպես է երեխան դրսևորում իրեն դասարանում և միջավայրում։ Անհրաժեշտության դեպքում երեխայի համար կազմակերպվում է աշխատանք հոգեբանի հետ, որպեսզի հեշտացվի հարմարվող փուլը և աջակցվի նրա հուզական ու սոցիալական զարգացմանը»։

Գայանե Վարդանյան
Մանկավարժ
Աուտիզմը ոչ թե դատավճիռ է, այլ առանձնահատկություն, որը պահանջում է ճիշտ մոտեցում և աջակցող միջավայր։ Ճիշտ տեղեկատվությունն ու հասարակության իրազեկվածությունը, ծնողների և մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև երեխայի ինտեգրումը դպրոցում ու սոցիալական միջավայրում մեծապես նպաստում են նրա զարգացմանը և ինքնավստահության ձևավորմանը։ Կարևոր է, որ ընտանիքը հոգ տանի և իր հոգեկան առողջությունն ամրապնդի, իսկ հասարակությունը՝ ընդունի տարբերությունը։
Սոֆին պատմական հայրենիքում
2023 թվականին Սոֆին ստանում է ամենասպասված նվերը՝ տոմս դեպի Արևմտյան Հայաստան։ Այդ պահից սկսվում է նրա հիշարժան ճամփորդությունը դեպի պատմական հայրենիք՝ այն հողը, որի կարոտն անընդհատ պահում էր սրտում։
Իմ ամենամեծ ցանկությունը եղել է Արարատը տեսնել հակառակ կողմից։ Հակառակ կողմից չհասկանաք՝ թշնամու երկրից տեսնելը, այլ ուղղակի՝ տեսնել ամբողջությամբ, որը մենք, ցավոք սրտի, կորցրել ենք։ Ու մի օր ուղղակի ինձ անակնկալ մատուցեցին, բերեցին տոմսեր ու ասացին՝ «Դու գնում ես քո նպատակի ետևից»։
Սոֆի Մկրտչայն
Զբոսաշրջիկ

Սոֆին ճամփորդում էր միայնակ՝ առանց որևէ մեկին ճանաչելու, սակայն դա նրան չէր խանգարում վայելել ճամփորդությունը։ Թե՛ գիդը, թե՛ խմբի անդամները շատ ջերմ ու բարի էին։ Ինչպես ինքն է նշում՝ խումբը իսկապես հրաշալի էր, նույնիսկ կարելի է ասել՝ մի մեծ ընտանիքի նման էին դարձել։

Նրա ճամփորդությունը անցնում էր «Համշեն տուր»-ի հետ, և գիդի աշխատանքը համարում էր հաջողված, քանի որ նրա թուրքերենի իմացությունը մեծապես օգնում էր այցերի ժամանակ՝ տարբեր վայրերում։
Սոֆին եղել է Վանում, Անիում, Մուշում և Կարսում, բայց Վան այցելելուց հետո իր սիրտը կապեց այդ քաղաքի հետ, որը նրա համար հոգեհարազատ մի միջավայր է դարձել։ Վանա լճի տեսքը նրան ապշեցրել է՝ երբ նա առաջին անգամ տեսավ լիճը, պատկերացում անգամ չի ունեցել, որ դա Վանա լիճն է։ Նա չկարողացել զսպել էմոցիաները։

Վանն ու Սուրբ Խաչ եկեղեցին դարձան նրա ամենասիրելի վայրերը, որտեղ նա թողել է իր սիրտը։ Նա ցանկանում է ամեն օր արթնանալ և իմանալ, որ Սուրբ Խաչը գտնվում է Հայաստանում, ու երբ ցանկանա՝ գնա, մոմ վառի և զգա, որ դա հայերինն է։

Թեև Սոֆիի ճամփորդությունը լի է եղել հիշարժան պահերով, բայց եղել են դեպքեր, երբ նա զգացել է ցավ` լսելով նամազը, բախվել վատ վերաբերմունքի տեղացիների կողմից։
Չէի կարողանում լսել նամազի ձայնը Կարսում, իսկ վերաբերմունքի մասին նույնիսկ չեմ էլ ուզում հիշել։ Արևմտյան Հայաստանում շատ վատ վերաբերմունքի ենք արժանացել թուրք տղամարդկանց և երեխաների կողմից։
Սոֆի Մկրտչայն
Զբոսաշրջիկ
Յուրաքանչյուր ոք, որը ցանկանում է մեկնել Արևմտյան Հայաստան, պետք է հոգեպես պատրաստ լինի և որոշի՝ որպես ո՞վ է մեկնում այնտեղ։ Ըստ Սոֆիի՝ եթե դու այցելում ես որպես տուրիստ, գնում ես ինչ-որ գնումներ կատարելու համար, ապա ոչինչ չես զգա, բայց երբ գնում ես որպես հայ՝ գիտակցելով, գնում ես տեսնելու քո կորցրած հայրենիքը, ապա կզգաս տարբեր ապրումներ՝ երջանկությունից մինչև ցավ։


Յուրաքանչյուր ոք, որը ցանկանում է մեկնել Արևմտյան Հայաստան, պետք է հոգեպես պատրաստ լինի և որոշի՝ որպես ո՞վ է մեկնում այնտեղ։ Ըստ Սոֆիի՝ եթե դու այցելում ես որպես տուրիստ, գնում ես ինչ-որ գնումներ կատարելու համար, ապա ոչինչ չես զգա, բայց երբ գնում ես որպես հայ՝ գիտակցելով, գնում ես տեսնելու քո կորցրած հայրենիքը, ապա կզգաս տարբեր ապրումներ՝ երջանկությունից մինչև ցավ։


Ինչ-որ մեկին ամուր գրկելու ցանկություն է առաջանում, բայց այդ մեկը չկա կողքիդ։ Այդպիսի զգացում ես ունենում, երբ չես կարողանում ամեն օր այցելել այն հայրենիքը, որտեղից սերում են քո արմատները։ Պետք է իրոք հոգեպես պատրաստվել։