Մասիսը՝ լուռ վկա, գինեգործության սկզբնավորմանն ու վերածննդին

Կարաս Վայնս














Երբ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ 1990-ականներին, Էդուարդո Էռնեկյանը որոշեց եղբոր հետ վերադառնալ Հայաստան և մասնակցել երկրի վերակառուցման աշխատանքներին, նա պատկերացում անգամ չուներ, որ կսկսի զբաղվել գինեգործությամբ:

Լուսանկարը` Կարաս Վայնս ընկերություն
Խուլիանա Դել Ագիլա Էռնեկյան
Կարաս Վայնս ընկերության ղեկավար

















Խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանի գինեգործությունն առանցքային դեր էր խաղում կոմունիստական ​​իշխանության ընդարձակ գինեգործության համակարգում, երկիրը դարձել էր խաղողի մշակության և գինու արտադրության կարևոր կենտրոն: Սակայն այդ շրջանում Հայաստանն ստիպված էր առաջնահերթությունը տալ կոնյակի արտադրությանը, ինչը հանգեցրեց գինեգործության ոլորտի մասնակի վերակենտրոնացման: Երկրում աճեցված խաղողի զգալի մասն օգտագործվում էր կոնյակի արտադրության համար, իսկ էնդեմիկ սորտերը տարեցտարի ոչնչանում էին։











2000-ականներին Հայաստանն աշխարհում դեռ չէր ընկալվում որպես գինեգործական երկիր, իսկ գինի խմելու մշակույթը գրեթե մոռացված էր: Այնուամենայնիվ՝ Էդուարդո Էռնեկյանը որոշեց Հայաստանում խաղողի այգիներ հիմնել և գինեգործությամբ զբաղվել:
Նրա շնորհիվ աշխարհում ճանաչելի դարձավ ու գնահատվեց Հայաստանի տերուարը:















Պատմությունը, թե Նոյը ջրհեղեղից հետո Արարատյան դաշտավայրում առաջինը խաղողի որթ է տնկել, օգնեց Էռնեկյանին կողմնորոշվել՝ այգիների վայրն ընտրելիս: Էդուարդո Էռնեկյանը հողակտոր գնեց Արմավիրի մարզում՝ Արարատյան դաշտում, որտեղ էլ այսօր գտնվում է Կարաս գինեգործարանը:











2007 թվականին Արենի քարանձավի բացահայտումն էլ ավելի մեծ պատասխանատվություն դրեց Էռնեկյան ընտանիքի ուսերին: Նրանք հասկացան, որ գինի արտադրելով՝ ոչ միայն վերականգնում են Հայաստանի տնտեսությունը, այլ նաև վերակենդանացնում են երկրի հնագույն ավանդույթներն ու տեխնոլոգիաները:
















Այսպիսով՝ 2010 թվականին լույս տեսավ Կարաս գինիների առաջին արտադրանքը: Սա դարձավ հայկական գինեգործության հեղափոխական գաղափար, և Հայաստանն աշխարհին ներկայացավ որպես գինեգործական երկիր:
















Վերածնված խաղողի այգիներն ու գինեգործության վերածնունդը

















Ծնվելով Արգենտինայում՝ հայ գաղթականների ընտանիքում, Խուլիանան առաջին անգամ Հայաստան է այցելել 18 տարեկանում։
Այդ այցը շատ վճռորոշ դեր ունեցավ իր կյանքում. նա զգաց, որ իր սրտի մի կտորը մնացել է այստեղ՝ հայրենի լեռներում ու խաղողի այգիներում։















Սկզբնական շրջանում գործարանն ու այգիները ուղղակի արդարացում էին կրկին Հայաստան վերադառնալու համար: Բայց հետագայում Խուլիանան սիրահարվեց նաև հայկական գինիներին ու ավանդույթներին: Գինեգործությունը դարձավ կամուրջ, որը բերում էր դեպի արմատներ:

Խուլիանա Էռնեկյանը կարծում է, որ Հայաստանի գինիներն աշխարհի գինեգործական քարտեզի վրա առանձնանում են երկրի հարուստ հրաբխային հողերի ու բազմաթիվ էնդեմիկ սորտերի շնորհիվ:
Այս գործոններն ու Հայաստանի գինեգործության հազարամյակների պատմությունն ավելի առանձնահատուկ են դարձնում երկիրն այս ոլորտում:












Նրա համար գինեգործությունը դարձել է հայրենադարձության խթան, ինքնության որոնման ճանապարհ ու Հայաստանի մասին ճշմարիտ պատմություններ պատմելու հնարավորություն։



















Ամեն անգամ, երբ որևէ մեկը Կարասի շիշ կբացի, կմտածի նաև Հայաստանի ու այստեղ արարող ժողովրդի մասին, կցանկանա իմանալ՝ ինչ է այստեղ կատարվում, և ովքեր են այստեղ ապրում. այս գաղափարն է ոգեշնչում երիտասարդ գինեգործին