Գինեգործության վերածնունդը Հայաստանում
Արարատյան դաշտավայրից մինչև Վայոց ձոր ու Արագածոտն. Կարասը, Ոսկենին, Վան Արդին ու Քյօշը միախառնում են նախնիների թողած ժառանգությունն ու ներկայիս փորձը: Նրանց անցած ճանապարհն ու պատմությունը ընդարձակ ու յուրօրինակ է, գինիները՝ բազմազան, բայց նրանք բոլորն էլ ունեն մի ընդհանուր երազանք ու նպատակ՝ աշխարհին ճանաչելի դարձնել Հայաստանը՝ որպես խաղող աճեցնող ու գինի պատրաստող երկիր:
KARAS

Կարաս Վայնսը հիմնադրվել է 2004 թվականին արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից: 1900-ականներին Էռնեկյան ընտանիքը ստիպված եղավ հեռանալ Հայաստանից՝ ցեղասպանությունից փրկվելու համար: Նրանք ապաստան գտան Արգենտինայում, բայց Հայաստանի հետ կապը երբեք չկորցրին:
KEUSH

Վահե Քեուշգուերյանը ծվնել է Սիրիայի Հոմս քաղաքում: Երբ ընդամենը 3 տարեկան էր, նրա հայրը որոշեց տեղափոխվել Լիբանան, որտեղ էլ Վահեն անցկացրեց իր մանկությունն ու պատանեկությունը:
VOSKENI
Ոսկենի գինիների պիտակի վրա պատկերված է Սմբատ Մաթևոսյանը: Գործարար, որն իր կյանքն անցկացրել է Բոստոնում, բայց սրտում ունեցել է հայկական երազանք՝ Հայաստանում ունենալ սեփական խաղողի այգիներ ու գինեգործարան, զբաղվել գինեգործությամբ և արտադրել հայկական գինիներ, որոնք հայտնի կլինեն ամբողջ աշխարհում:
VANARDI

Վան Արդի գինիների հիմնադիր և գլխավոր գինեգործ Վարուժան Մուրադյանի հայրը Վանեցի է, մայրը ծնվել է Տիգրանակերտում, բայց իրադարձություններն ու դեպքերն այնպիսի զարգացումներ են ունեցել, որ ինքը Երևանում է ծնվել:
Նախագծի հեղինակ՝ Սոֆի Մկրտչյան

Նախագծի ղեկավար՝ Գայանե Միրզոյան

Հայաստանն իր խորդուբորդ լեռներով, հրաբխային հողերով, բերրի հովիտներով և պատմական հարուստ ժառանգությամբ համարվում է գինեգործության օրրան: Սակայն տասնամյակներ շարունակ այս հարուստ ժառանգությունը մնաց ստվերում. խառնաշփոթ, պատերազմ, անկախության ու ազատ իրավունքի բացակայություն, տեղահանություն և արդյունքում՝ մշակութային ինքնության խարխլում:

Հայկական ավանդական խաղողագործության ու գինեգործության զարգացման վրա կործանարար ազդեցություն ունեցավ Հայաստանի խորհրդայնացումը: Պետականացվեցին գինի արտադրող բոլոր ձեռնարկությունները: Թեև կառուցվում էին նոր գործարաններ, իսկ արտադրանքի ծավալներն աճում էին, հայկական գինու որակը գնալով վատթարանում էր, քանի որ այդ շրջանում նպատակը քանակական ցուցանիշներն էին: Արդյունքում՝ բազմաթիվ հայկական էնդեմիկ սորտեր մոռացության էին մատնվում կամ փոխարինվում ավելի «արդյունավետ» սորտերով: Հետագայում՝ Հայաստանը դարձավ ԽՍՀՄ-ում կոնյակի հիմնական մատակարարը, ինչի պատճառով խաղողի զգալի մասն օգտագործվում էր ոչ թե գինու, այլ կոնյակի համար:

Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի գինեգործությունը կանգնեց նոր մարտահրավերների առջև։ Տնտեսական անկայունությունը, գինու արտադրության համար անհրաժեշտ տեխնիկայի և տեխնոլոգիաների բացակայությունը, ինչպես նաև միջազգային շուկայում մրցունակ դառնալու դժվարությունները լուրջ խոչընդոտներ էին ստեղծում։

Այս ամենի հետ մեկտեղ՝ շուկայական նոր պայմանները պահանջում էին ոչ միայն արտադրանքի որակի բարելավում, այլ նաև արդիականացում՝ ներառյալ արտադրական գործընթացների կազմակերպումը, շուկայավարման ժամանակակից մեթոդների կիրառումը և միջազգային ստանդարտներին համապատասխանելը։

Անի Դուզդաբանյան
լրագրող

Այնուամենայնիվ՝ վերջին տարիներին Հայաստանում գինեգործության նոր ալիք է բարձրացել: Գինեգործների սերունդ, որն ապրել ու ստեղծագործել է Հայաստանից դուրս, վերադառնում է: Նրանք վերադառնում են գինեգործական արմատները վերականգնելու և դրանց միջոցով պատմական արմատները պահպանելու երազանքով: Նրանք վերադառնում են մոռացված խաղողի այգիները վերակենդանացնելու և իրենց արմատների հետ վերամիավորվելու նպատակով:



Չնայած դժվարություններին՝ հայ գինեգործների համառությունն ու ստեղծագործական մոտեցումը թույլ են տալիս հաղթահարել խոչընդոտները և Հայաստանը դարձնել գինեգործության կարևոր կենտրոն:

Այս հաջողությունները հիմնված են ոչ միայն հնագույն ավանդույթների, այլև ժամանակակից գիտելիքի, փորձարարական մոտեցման և անսահման նվիրվածության վրա։

Անի Դուզդաբանյան
Լրագրող

Գինեգործությունն աստիճանաբար կրկին դառնում է Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը։ Այսօր Հայաստանի խաղողի այգիների ընդհանուր մակերեսը 15574 հա է, գոյություն ունեն ավելի քան 400 տեղական խաղողի սորտեր, որոնցից 55-ն օգտագործվում են գինեգործության մեջ։