Աուտիզմը դատավճիռ չէ
Նարեկը, ինչպես և իր հասակակից բոլոր երեխաները, կյանքի առաջին տարիներին ուներ զարգացման բնականոն ընթացք․ նա սկսեց քայլել ժամանակին, արձագանքում էր ծնողների ձայնին և հետաքրքրությամբ էր ուսումնասիրում իր շրջապատող աշխարհը։ Սակայն երկու տարեկանում ծնողները սկսեցին նկատել, որ Նարեկը չի արձագանքում իր անվանը, չի խոսում և ունի վարքային խնդիրներ։ Բժշկական հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվեց աուտիզմ, որը պահանջում է հատուկ ուշադրություն, խոսքի և վարքային աջակցություն։
Նարեկի քույրը՝ Մերի Թոփալյանը, որը ակտիվ դերակատարում ունի Նարեկի խնամքի գործում, ընդգծեց․ «Ծնողներս հիմնադրեցին Աուտիզմի զարգացման կենտրոն և սկսեցին սեմինարներ կազմակերպել։ Ես միշտ մասնակցում էի դրանց, լսում էի աուտիզմի մասին տարբեր մոտեցումներ, կարծիքներ և հենց այնտեղից եմ սկսել ուսումնասիրել երևույթը ավելի խորքային։ Հետագայում սկսեցի աշխատել մեր կենտրոնում,որտեղ 300-ից ավելի երեխա է հաճախում:»
Մերին բլոգ է վարում՝ հիմնականում անդրադառնալով աուտիզմին, և նրա բլոգի բովանդակության մեծ մասը նվիրված է Նարեկին։ Նա հաճախ տեղադրում է տեսանյութեր, որոնք պատմում են Նարեկի առօրյայի, զարգացման և հաջողությունների մասին։

Մերի Թոփալյան
«Դժվարություններ հիմնականում եղել են փոքր տարիքում։ Շատ դուրս չէինք գալիս Նարեկի հետ։ Ուր գնում էինք, նրան տանն էինք թողնում ինչ-որ մեկի հետ, ես նրան ոչ մի տեղ չէի կարողանում հետս տանել։ Համ վարքն էր շատ վատ, համ մարդիկ էին անհասկանալի հայացքներով նայում, երբեմն անտակտ բաներ խոսում կամ հարցեր տալիս։
Արդեն մոտ 5-6 տարի, սկսել ենք ներգրավել նրան ամեն տեղ։ Շատ աշխատանք տարանք հետը, վարքը բավականին շտկվեց, մինչ օրս էլ աշխատում ենք, ու երևի մինչ կյանքի վերջ էլ կաշխատենք։ Որովհետև եթե նրան այդպես թողնեինք, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք»։
She has been nominated for an Academy Award, two Grammy Awards, and the Mercury Prize
Վերջին տարիներին աուտիզմի դեպքերի թվի աճը նկատելի է ամբողջ աշխարհում։ Սակայն մասնագետները նշում են, որ սա պարտադիր չի նշանակում, թե աուտիզմ ունեցող երեխաների իրական թիվն է ավելացել։ Աճը հաճախ կապված է այն փաստի հետ, որ այսօր աուտիզմի մասին ավելի շատ են տեղեկացված թե՛ բժիշկները, թե՛ ծնողները, և ախտորոշման մեթոդները դարձել են ավելի ճշգրիտ ու հասանելի։ Շատ դեպքեր, որոնք տարիներ առաջ կարող էին աննկատ մնալ կամ սխալ ախտորոշվել, այժմ ճիշտ ձևով են բացահայտվում։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ աուտիզմի դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե հիվանդության տարածմամբ, այլ իրազեկության և ախտորոշման որակի բարձրացմամբ։
Հոգեբան, հոգեթերապևտ Օֆելյա Հարությունյանը ընդգծեց, որ վերջին տարիներին աուտիզմ ունեցող երեխաների ինտեգրումը հասարակության մեջ նկատելիորեն աճել է։ Նրա խոսքով՝ ավելի շատ ծնողներ այսօր գիտակցում են, թե որքան կարևոր է երեխային հնարավորություն տալ շփվելու, սովորելու և զարգանալու հավասար պայմաններում։ Միևնույն ժամանակ մասնագետը նշեց, որ դեռ հանդիպում են դեպքեր, երբ ծնողները փորձում են թաքցնել երեխայի աուտիզմը՝ վախենալով շրջապատի արձագանքից կամ չհասկացված վերաբերմունքից։
Հոգեբանը կարևորելով աուտիզմով երեխաների ծնողների հոգեկան առողջությունը ընդգծեց.





«Ծնողները պետք է նախապես տեղեկացնեն երեխայի շրջապատին՝ հարազատներին, դաստիարակներին կամ ուսուցիչներին, նրա առանձնահատկությունների և դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ դա կարևոր է, որպեսզի շրջապատը կարողանա ճիշտ հասկանալ երեխայի վարքը, ցուցաբերի համբերություն և աջակցություն, ոչ թե քննադատություն կամ խուսափողական վերաբերմունք։ Նման բաց ու անկեղծ մոտեցումը նպաստում է երեխայի արագ ինտեգրմանը հասարակության մեջ և ստեղծում ավելի ընդունող ու անվտանգ միջավայր թե՛ երեխայի, թե՛ ծնողների համար»։

Օֆելյա Հարությունյան
Հոգեբան
Գայանե Վարդանյանը, որը երկար տարիներ աշխատում է ներառական խմբերի երեխաների հետ, ևս կարևորեց ներառական խնդիրներով երեխաների ինտեգրումը հասարակության մեջ։ Նրա խոսքով՝ ամենակարևոր քայլերից մեկը շրջապատի՝ հատկապես հասակակիցների, տեղեկացվածությունն ու ճիշտ վերաբերմունքն է։
«Ադապտացիոն փուլը յուրաքանչյուր երեխայի համար անհատական է և չի կարելի կոնկրետ ժամանակ սահմանել։ Որոշ երեխաներ կարող են առհասարակ չցանկանալ դպրոց գալ և հորինել տարբեր պատճառներ՝ գլխացավ, փորացավ կամ այլ հիմնավորումներ։ Այս դեպքում կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները և հասկանալ, արդյոք նրա վարքը խնդրից է գալիս, թե հնարավոր մանիպուլյացիա է։ Ծնողը պետք է ակտիվ համագործակցի դպրոցի հետ, զրուցի ուսուցչի հետ և հասկանա, թե ինչպես է երեխան դրսևորում իրեն դասարանում և միջավայրում։ Անհրաժեշտության դեպքում երեխայի համար կազմակերպվում է աշխատանք հոգեբանի հետ, որպեսզի հեշտացվի հարմարվող փուլը և աջակցվի նրա հուզական ու սոցիալական զարգացմանը»։

Գայանե Վարդանյան
Մանկավարժ
Աուտիզմը ոչ թե դատավճիռ է, այլ առանձնահատկություն, որը պահանջում է ճիշտ մոտեցում և աջակցող միջավայր։ Ճիշտ տեղեկատվությունն ու հասարակության իրազեկվածությունը, ծնողների և մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև երեխայի ինտեգրումը դպրոցում ու սոցիալական միջավայրում մեծապես նպաստում են նրա զարգացմանը և ինքնավստահության ձևավորմանը։ Կարևոր է, որ ընտանիքը հոգ տանի և իր հոգեկան առողջությունն ամրապնդի, իսկ հասարակությունը՝ ընդունի տարբերությունը։








Մեծ պապիկի երազանքը
Ոսկենի









Ոսկենի գինիների պիտակի վրա պատկերված է Սմբատ Մաթևոսյանը: Գործարար, որն իր կյանքն անցկացրել է Բոստոնում, բայց սրտում ունեցել է հայկական երազանք՝ Հայաստանում ունենալ սեփական խաղողի այգիներ ու գինեգործարան, զբաղվել գինեգործությամբ և արտադրել հայկական գինիներ, որոնք հայտնի կլինեն ամբողջ աշխարհում:




1920-ական թվականներին հայրենադարձվել է, Սարդարապատում հիմնել է այգիներ, բայց,
ցավոք սրտի, չի հասցրել իր ձեռքով աճեցրած խաղողից գինիներ ստանալ: Բոլշևիկները Սմբատի ձեռքից վերցրել են ունեցվածքը, իսկ իրեն՝ աքսորել Հայաստանից:
Ալինա Մկրտչյան
Ոսկենի Վայնս ընկերության հիմնադիր
Ծնողները ժառանգներին նույն ճակատագրից փրկելու նպատակով Երևանից տեղափոխել են Գյումրի, իսկ Սմբատ Մաթևոսյանի հետ արյունակցական կապը թաքցնելու համար փոխել են ազգանունները՝
մի ճյուղը դարձնելով Մկրտչյան, մյուսը՝ Սմբատյան:
Ալինա Մկրտչյանը՝ Սմբատ Մաթևոսյանի ծոռնուհին, Հայաստան է վերադարձել 2015 թվականին: Մինչ այդ՝ ապրել է Ռուսաստանի Դաշնությունում, մասնագիտությամբ տնտեսագետ և իրավաբան է:
Ամեն ինչ փոխվել է այն պահին, երբ եղբոր հետ փորձել են գտնել իրենց մեծ պապի հաշիվները Բոստոնում, սակայն չեն կարողացել:














Մեկ օր հարցում են ուղարկել նաև Հայաստան, հասկանալու համար՝ ինչ է մնացել իրենց մեծ պապի ժառանգությունից, և շատ անսպասելի կերպով իմացել են իրենց խաղողի այգիների գոյության մասին:













2008 թվականին Ալինայի ծնողները վերադարձել են Հայաստան, հետ գնել այգիները, վերականգնել ու իրականություն դարձրել իրենց նախահոր երազանքը: Երբ դեռ նոր էին վերադառնում, իրենց հոգու խորքում ոչնչի չէին հավատում: Միայն գիտեին, որ ունեն երազանք, և այն արդեն մոտավորապես 100 տարեկան է:
ՈՍԿեհատ և արԵՆԻ


Սմբատ Մաթևոսյանը վերադառնալուն պես տնկել էր հենց Ոսկեհատ ու Արենի սորտերը, որոնք մինչ այսօր էլ պահպանվել են: Ժառանգները Ոսկեհատ ու Արենի հին հայկական սորտերի միախառնումից ստացան առաջին գինիները, իսկ սորտերի անունների միաձուլումից՝ գործարանի անվանումը:















2014 թվականից մինչ այսօր արտադրվում են Ոսկենի գինիները: Ընտանիքից և ոչ մեկը գինեգործության ու խաղողագործության մասին մասնագիտական որևէ գիտելիք չուներ, բայց այս պահին բոլորն էլ խաղողագործությամբ և գինեգործությամբ են զբաղվում: