Պետության մշակած ռազմավարությունը
ՀՀ տուրիզմի կոմիտեի և Տուրիզմի հայկական ֆեդերացիայի ռազմավարությունն ու տեսլականը
Ժամանակակից աշխարհում ճանապարհորդությունը նախ ձևավորվում է թվային միջավայրում՝ սմարթֆոնի էկրանին, որտեղ էլ ստեղծվում են երկրների մասին նախնական ընկալումները։
Մարդիկ նախ առցանց են ճանապարհորդում, հետո միայն՝ իրական կյանքում։ Հայաստանի դեպքում այս գործընթացը հատկապես հետաքրքիր է։ Մի կողմից՝ երկիրը ներկայացվում է որպես հնագույն մշակույթի կրող, պատմական ժառանգությամբ հարուստ տարածք։ Մյուս կողմից՝ սոցիալական մեդիան ստեղծում է մեկ այլ Հայաստան՝ գեղագիտական, իդեալականացված, երբմն էլ՝ ընտրովի կադրերի միջոցով կառուցված պատկեր, որտեղ գերակշռում են լանդշաֆտները, լուսավոր գույները և կատարյալ պահերը։
Այս երկու պատկերների միջև էլ ձևավորվում է մի յուրահատուկ տարածք, որտեղ իրական Հայաստանը բախվում է մեդիայում ներկայացվող Հայաստանին։
Հենց այդ տարածքում են ծնվում զբոսաշրջիկների որոշումները, սպասումները, հիասթափությունները կամ հաճելի բացահայտումները։
ՀՀ տուրիզմի կոմիտեի և Տուրիզմի հայկական ֆեդերացիայի ռազմավարությունն ու տեսլականը
Կերոն հիմնադրամի Երաժշտական օդանավակայան նախագիծը
Տեղեկատվական վակուումից դեպի միջազգային պատմություններ
Ընտրեք բաժինը և անցեք առանձին պատմությանը։
Այսօր Հայաստանի զբոսաշրջային կերպարը ձևավորվում է ոչ միայն պետական կառույցների կամ պաշտոնական ռազմավարությունների միջոցով, այլև տարբեր դերակատարների՝ լրագրողների, բլոգերների, վլոգերների, ինֆլյուենսրների, ինչպես նաև հենց զբոսաշրջիկների կողմից։ Նրանցից յուրաքանչյուրը, իր տեսանկյունից, ստեղծում և տարածում է Հայաստանի մասին պատմությունները՝ ձևավորելով այն պատկերները, որոնք հասնում են միջազգային լսարանին։ Այդ մարդիկ, անկախ իրենց մասնագիտությունից կամ նպատակից, փաստացի դառնում են ‹‹մեդիա դեսպաններ››՝ ներկայացնելով Հայաստանը աշխարհին։
Այս պատմության ընթացքում մենք կփորձենք միասին բացահայտել՝
ովքեր են այն մարդիկ, որոնք կանգնած են ձևավորվող պատկերների հետևում,
ինչպես են ծնվում այդ պատմությունները,
և ինչ ճանապարհ են անցնում՝ մինչև մեզ հասնելը։